Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ) Խնդրում եմ հայերի և անձամբ իմ անունից զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքին Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում. Միզոյան (տեսանյութ) Կարո՞ղ եք կողմնորոշվել՝ մեռնել ու տարածքներ գրավե՞լ, թե՞ չզոհվել. չեմ հասկանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Առողջական հարցերով էի բացակայում, որևէ պառակտում չկա, սա մեր բոլորի շարժումն է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ) Աստղագուշակ հունիսի 4-ի համար Շիրակում ավտոմեքենան ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել է Փաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել Պուտինին. «Փաստ» ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հանդիպման է գնում «շատ կարեւոր մարդու հետ» 

«Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սամվելն ինձ առաջին հայացքից է հավանել: Հայրիկս մահացել էր, երկրորդ մայրիկիս հետ Աշտարակում էի ապրում, որ եղբայրներիս խնամեմ: Աշխատում էի խանութում, կողքի խանութում աշխատում էր Սամվելի հորաքրոջ աղջիկը՝ Ջեմման: Մտերիմ էինք, շփվում էինք, նա էլ միշտ խոսում էր իր քեռու տղայի մասին: Ասում էի, որ ամուսնանալու մասին չեմ մտածում, աշխատում եմ, որ իմ եղբայրների մասին հոգ տանեմ: Այնպես ստացվեց, որ մի օր գործերով Սամվելը եկել էր Աշտարակ, ես էլ գնում էի գերեզմաններ՝ հայրիկիս այցելության, եկել էի Ջեմմային բարևելու ու գնալու, խանութի մուտքի մոտ ես ու Սամվելը հանդիպեցինք: Ինձ ճանապարհ տվեց, անցա ու վերջ: Հաջորդ օրը Ջեմման ասաց՝ Սամվելը տուն է հասել ու ասել, որ եթե ամուսնանամ, ուրեմն` Հասմիկի հետ, հակառակ դեպքում չեմ ամուսնանալու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասմիկը:

Սամվելը կարողանում է գրավել Հասմիկի սիրտը, որն այնքան վստահությամբ է ասել, որ չի ամուսնանալու: Հերթական անգամ դիրքերից իջնելուց հետո Սամվելը հանդիպում է Հասմիկի մայրիկի հետ, նրա թույլտվությունն ու համաձայնությունը ստանում, վերադառնում տուն՝ Վարդենիս, քանի որ դիրքեր բարձրանալու ժամանակն էր, օրեր անց իջնում է դիրքերից ու ընտանիքի հետ գալիս Հասմիկի տուն՝ ցույց տալու իր նպատակների անկեղծությունը: Սկսվեց Սամվելի ու Հասմիկի շփումը, որը հիմք դրեց նրանց ընտանիքին, որտեղ ծնվեց նրանց որդին՝ Արմանը: Ընտանիքը և՛ուրախ, և՛ դժվար օրերի միջով անցավ՝ վստահ լինելով, որ իրական սերն ամեն դժվարություն հաղթահարում է: Հասմիկն ասում է՝ Սամվելը շատ հումորով էր:

«Իր կողքին նստող ցանկացած մեկը, ով վատ տրամադրություն կունենար, միանգամից կժպտար: Հիմա հայրիկի բնավորության այդ գիծը մեր որդին է ժառանգել: Շփվող էր, անգամ լրիվ անծանոթ միջավայրում իրեն արագ «գտնում» էր, այդպիսին է նաև մեր տղան: Բարի էր, կամեցող: Սամվելի դրական հատկանիշները հիշելիս աչքիս առաջ մեր տղան է, որն անսահման նման է հայրիկին, դա բոլորն են ասում»: Սամվելը 12 տարվա պայմանագրային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Նա հասցրել էր մասնակցել Ապրիլ յան պատերազմին ևս: Հասմիկի հետ մտովի տեղափոխվում ենք 2020 թվական: «Օգոստոսի 27-ին իմ երկրորդ մաման մահացավ: Սամվելն ինձ գրեց, որ երբ դիրքերից իջնի, անպայման կգա: Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջավ: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Իրեն որևէ մեկը չի «կանչել», բայց նա նորից բարձրացավ դիրքեր: Խոսում էինք, հարցնում էի՝ ի՞նչ է կատարվում, ասում էր՝ ոչ մի լավ բան»: Սամվելը եղել է Քարվաճառի դիրքերում:

«Իր հրամանատարը միշտ ցավով է նշում՝ վիրավորվեցի, ինձ իջեցրեցին դիրքերից, հաջորդ օրը կորցրեցի իմ Սամոյին ու Ռազին: Տղաները 106-րդ դիրքում են լինում, 105-ը էլ չի լինում, հրամանատարն էլ տեղում չի լինում: Տղաներից մեկն ասում է՝ երկու հոգի կգնա 105 դիրք, որ երևա՝ մերն է, բայց այդ դիրքն արդեն գրաված են լինում: Տղաները՝ Սամվելն ու Ռազմիկը, քայլելով մի դիրքից մյուսն են գնում: Հասնում են, ձայն լսում, որ օգնության է կանչում: Սամվելը օգնել է, դուրս բերել վիրավորին, բայց հայտնվել է հակառակորդի դիպուկահարի թիրախում: Ռազմիկը պայթել է»:

Հասմիկի խոսքով, շտապօգնության մեքենա է եկել: «Վիրավոր տղան, Սամվելին թողնելով, գնացել է դեպի մեքենան: Սամվելն արնաքամ է լինում: Մի քանի ժամ նա ողջ է եղել: Երեկոյան յոթի կողմերը մեծ մեքենա է եկել, որ մեր զոհված տղաներին տեղափոխի: Մեկն ասել է, որ ողջ մարդ կա, արձագանքել են՝ ոչինչ, շտապօգնության մեքենա չկա, «զիլով» կտանենք, իսկ «զիլով» զոհված տղաներին էին տեղափոխում»: Սամվելն անմահանում է հոկտեմբերի 19ին: Հասմիկն ասում է՝ հոկտեմբերի 18-ին Սամվելը նրան նկար է ուղարկել: «Գրել էր՝ խնդրում եմ՝ սա իմ տղուն ցույց կտաս, իմ վերջին նկարն է: Երբ բարկացա, ասաց՝ խնդրում եմ, Հա՛ս, իմ շիրիմը վառ կպահես: Առհասարակ, ամեն դիրք բարձրանալուց դա ասում էր, բարկանում էի, բայց վերջին նկարն ուղարկելուց ասաց՝ Հա՛ս, սա վերջն է»: Երբ հարցնում եմ, թե ինչն է ուժ տալիս կյանքը շարունակելու, Հասմիկն արձագանքում է. «Աստծո նկատմամբ հավատքը, որ Սամվելը միշտ ինձ հետ է, ու իմ Արմանը»:

Հ. Գ. - Սամվել Անանյանը հուղարկավորված է Վարդենիսի Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատանը՝ մայրիկի կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են. «Հարավկովկասյան երկաթուղ» ընկերություն Իշխանության համար ոստիկանի վահանը՝ ժեշտի կտորը, ավելի բարձր արժեք է, քան մարդու իրավունքը. Վարդանյան (տեսանյութ) Ես պատրաստ եմ ցանկացած պաշտոնյայի հրապարակային ապացուցել, որ իրենք ժողովրդավարության հետ կապ չունեն. Սուրեն Պետրոսյան ՄԻՊ-ը կընդունի Սրբազանին և ևս 3 քաղաքացու՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների․ խոսնակ ԵՄ-ից փամփուշտ ստանալ չենք ակնկալում, խոսքը ոչ մահաբեր զենքի մասին է. ԱԳ նախարար (տեսանյութ) Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ)Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության բիրտ ուժի կիրառման վերաբերյալԽնդրում եմ հայերի և անձամբ իմ անունից զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքինԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՔաղաքացիներն ամենուր ողջունում են Բագրատ Սրբազանին ու երթի մասնակիցներին (տեսանյութ) Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում. Միզոյան (տեսանյութ)Էդ մարդիկ կիսել են հայրենիքս, չեմ կարող անտարբեր լինել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կարո՞ղ եք կողմնորոշվել՝ մեռնել ու տարածքներ գրավե՞լ, թե՞ չզոհվել. չեմ հասկանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանի հետ. մյուսների հետ առիթ չի եղել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Ո'չ իրենց ցեխարձակումները, ո'չ սպառնալիքները, ո'չ ոստիկանական խմբերը մեզ չեն վախեցնի... բարի երթ (տեսանյութ)Առողջական հարցերով էի բացակայում, որևէ պառակտում չկա, սա մեր բոլորի շարժումն է. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ)Ըստ ՔՊ-ի՝ ՀՀ-ն վերջապես «կցորդ չէ», «անկախ պետության քաղաքականություն» է վարում (տեսանյութ) Արցախը թոկ էր ձեզ համար, «աշեյնիկ ու պավադոկ», որից հեշտ «ազատվեցիք». պատգամավորը՝ Միրզոյանին (տեսանյութ) Հաշվետվություն կա պահանջելու. Բագրատ սրբազան (տեսանյութ)Իմ թիկունքում հարություն առած իմ Տերն է, իսկ ԱԱԾ-ն էլ բոլոր մեղադրանքները հերքել է. Սրբազան (տեսանյութ) Սիրիան առնվազն 30 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Ժամանակին ապառիկով փոշեկուլ էին առնում, հիմա լավ տներում են ապրում, բոլորի ունեցածը տեսնում ենք (տեսանյութ)Չեն հաջողելու պառակտել շարժումը ոչ ներսից, ոչ դրսից. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Այդ հոգեվիճակից ու կոմպլեքսից դուրս եկեք՝ ԱԳ նախարարին չի սազում. Արմեն Ռուստամյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Աստղագուշակ հունիսի 4-ի համարԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում այսօր հոսանքազրկումներ կլինենՇիրակում ավտոմեքենան ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել էՓաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել Պուտինին. «Փաստ» Ալավերդիում աղետալի վիճակ է, իսկ ոստիկանական ուժեր, իհարկե, չկան․ Հրայր ԱսլանյանՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հանդիպման է գնում «շատ կարեւոր մարդու հետ»Սալիվանն ու Քըլըչ նշել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը. Սպիտակ տունՀու իզ միսթր ՔՆՁԽ. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր անակնկալ, բայց շատ կարևոր այց է լինելու Այսօր Ադրբեջանը բոլոր մեղքերի մեջ մեղադրում է ՀՀ-ին, բայց նիկոլիստները վախենում են հակադարձել. Էդուարդ ՇարմազանովՀԻՄԱ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հաշվետվություն է ներկայացնում Հունիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Կիրանցեցիները շարունակում են քանդել տներըՀրապարակավ քննադատում են, տակից՝ պաշտպանում․ «Հրապարակ»Իրենք իրենց են հերքո՞ւմ, թե՞ բան են հասկացնում․ «Փաստ»Tyga-ն գալիս է Հայաստան. ամառվա ամենաթեժ համերգը՝ Seven Visions, The Dvin-ում«Ժողովուրդ». Արթուր Հովհաննիսյանի դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հաղորդումը ուղարկվել է ՔԿԱվտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր ճանապարհներին միացնելու համար կգանձվի վճար. «Փաստ»«Փաստ». Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել ՓաշինյանինՈստիկանները հարվածներ են հասցրել Սրբազան պայքարի 19-ամյա ցուցարարին. վնասել են դեմքը, գլուխը, մարմինը«Փաստ». Ինչո՞ւ Էմին Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. դա հենց այնպես չի եղել«Ժողովուրդ». 1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը«Ժողովուրդ». ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ«Փաստ». Շնորհավորանքի մասին «թմբկահարում» են, իսկ աջակցության մասին՝ լռում
Ամենադիտված