Աֆղանստանի հյուսիսային Բաղլան նահանգում ջրհեղեղների հետևանքով՝ առնվազն 50 մարդ է զոհվել, հիմնականում կանայք և երեխաներ, հայտնում է The Guardian-ը։
Այս թիվը հաստատել է նահանգային աղետների կառավարման վարչության ղեկավար Հեդայաթուլլա Համդարդը։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին զոհերի թիվը կարող է աճել։
Արտակարգ իրավիճակների աշխատակիցները ցեխի և փլատակների մեջ փնտրում են մահացածներին՝ ազգային բանակի անվտանգության ուժերի և ոստիկանության օգնությամբ:
Սեզոնային հորդառատ անձրևների պատճառով՝ ջրհեղեղներ են առաջացել, և բնակիչները պատրաստ չեն եղել ջրի հանկարծակի ներհոսքին։ Այս մասին ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ անձրևը կարող է շուտով կրկնվել:
Իշխանությունները հայտնում են, որ Աֆղանստանի 10 նահանգներում ապրիլի կեսերից ջրհեղեղների հետևանքով՝ զոհվել է մոտ 100 մարդ, իսկ բազմաթիվ գյուղատնտեսական հողատարածքներ ճահճացել են։