ԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմաց
Համաշխարհային Մամուլ![ԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմաց](/timthumb.php?src=disc/11-05-24/4b06b163cced903d4008bdffee56c31c.jpg&w=780)
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Իսրայելին առաջարկել է գաղտնի հետախուզական տվյալներ՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների գտնվելու վայրի հետ՝ Ռաֆահ լայնամասշտաբ ներխուժումից հրաժարվելու դիմաց։ Այս մասին հայտնում է ամերիկյան Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Բայդենի վարչակազմը […] արժեքավոր օգնություն է առաջարկում Իսրայելին, եթե նա ձեռնպահ մնա հարձակումներից», - ասվում է հրապարակման մեջ։
ԱՄՆ պաշտոնյաները նաև խոստացել են օգնություն տրամադրել հազարավոր ապաստարանների տեսքով, որպեսզի Իսրայելը կարողանա կառուցել վրանային քաղաքներ:
Նշվում է, որ նախագահ Բայդենը և նրա օգնականները նման առաջարկներ են արել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ հույս ունենալով համոզել Իսրայելին նվազեցնել իր գործողությունները Գազայի հատվածի հարավում։
![](banners/armflix.jpg)