Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ![Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»](/timthumb.php?src=disc/17-05-24/4aa17824a0ed0784d07a9b5234330688.jpg&w=780)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող փաստաթղթերի՝ սույն պաշտոնյան տարվա ընթացքում աշխատել է 4 հիմնարկում եւ, ըստ երեւույթին, մի քանիսում՝ միաժամանակ (դա օրենքը խստիվ արգելում է)։
Արձանագրելով ժամանակագրությունը՝ Եսթեր Կարապետյանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ե՜ւ Կրթական տեսչական մարմնում մասնակցել է գնման գործընթացին, ե՜ւ հաղթել է ԲՏԱ մրցույթում, ե՜ւ հրամանագրվել է վարչապետի աշխատակազմում եւ հայտնի չէ, թե այդ ժամանակ աշխատե՞լ է Երեւանի քաղաքապետարանում եւ «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ում թե՞ ոչ։
Հ.Գ. Թերեւս ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ԸԿԿՀ` Ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։
![](disc/17-05-24/688bcb129e0aa209e46e08a39f96a83b.jpg)
![](banners/armflix.jpg)