Իրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին. նախագահական ընտրություններ կանցկացվեն
Իրան![Իրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին. նախագահական ընտրություններ կանցկացվեն](/timthumb.php?src=disc/20-05-24/961c70a47cac37a9b4e6d2f8e0a3df9b.jpg&w=780)
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերիին։ Այնուհետև 50 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն, գրում են իրանական ԶԼՄ-ները։
Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ առաջին փոխնախագահը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահական ընտրություններ։
![](banners/armflix.jpg)