Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ
Աշխարհ![Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ](/timthumb.php?src=disc/21-05-24/10de41ae7e39129958343e9677cecc57.jpg&w=780)
Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ կապված ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։
«Իրանի նախագահի մահվան կապակցությամբ մենք որոշեցինք մեկօրյա սուգ հայտարարել մեր երկրում՝ խորը վիշտը կիսելու համար Իրանի ժողովրդի հետ»,- ասել է Էրդողանը։
![](banners/armflix.jpg)