Հունիսի 2-5-ը, Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը
Հասարակություն![Հունիսի 2-5-ը, Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը](/timthumb.php?src=disc/21-05-24/e4b909d37164458fc16400ad77f47508.jpg&w=780)
Հունիսի 2-ից 5-ը, Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը:
Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և, իհարկե, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Սիրով կսպասենք բոլորիդ՝ միասին վայելելու բալետային արվեստի ստեղծագործությունները:
Ներկայացումների սկիզբը՝ 20:00:
Մուտքն ազատ է:
![](banners/armflix.jpg)