Մեքսիկայում սաստիկ շոգը դարձել է հարյուրից ավելի կապիկների անկման պատճառ
Աշխարհ![Մեքսիկայում սաստիկ շոգը դարձել է հարյուրից ավելի կապիկների անկման պատճառ](/timthumb.php?src=disc/22-05-24/6db4efd712e14880bbc28e2992204ce6.jpg&w=780)
Բարձր ջերմաստիճանը Մեքսիկայում գրեթե 140 կռնչակապիկների անկման պատճառներից է դարձել, այդ մասին հաղորդում է Associated Press-ը (AP)։
Գործակալությունը պարզաբանում է, որ մայիսի 16-ից ի վեր առնվազն 138 սատկած կապիկ է հայտնաբերվել Մեքսիկական ծոցի ափին գտնվող Տաբասկոյի նահանգում։ Կապիկներից մի քանիսին փրկել են տեղի բնակիչները, որոնք կենդանիներին տարել են անասնաբույժների մոտ։
Ինչպես AP-ին հայտնել է կենսաբան Խիլբերտո Պոսոն, կենդանիների անկումը դարձել է որոշ գործոնների հետևանք, որոնց թվում են բարձր ջերմաստիճանը, անտառային հրդեհները և անտառահատումները, որոնք պրիմատներին զրկել են ջրից, ստվերից և մրգերից:
Գործակալությունը նշում է, որ Մեքսիկայում սաստիկ շոգի պատճառով մարտից ի վեր առնվազն 26 մարդ է մահացել։ Երկրի տարածքի մեկ երրորդում արձանագրվել է մինչև ըստ Ցելսիուսի սանդղակի 45 աստիճան։ Մինչև մայիսի 9, առնվազն ինը քաղաքներ ջերմաստիճանային ռեկորդ են սահմանել, իսկ Սիուդադ Վիկտորիա քաղաքում ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի։
![](banners/armflix.jpg)