Լյովա Սրապյանը՝ ձյուդոյի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Բարսեղյանը դուբլ է գրանցել «Սլովանի» կազմում Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթել է Անդորրայի հավաքականին Պաղեստինի նախագահը կայցելի Ռուսաստան «Mercedes»-ը հայտնվել է Արփա գետում, ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց Գազայի հատվածում պատերազմից զոհերի թիվը հասել է 37 765-ի Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում Լոռի բերդում բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներ Պետք է բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակներում․ ՆԳ փոխնախարար Փաշինյանը «ՔՊ» մարմինների ընտրությունների կարգն է քննարկում 

Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան ներքաղաքական կյանքում կրկին եռուզեռ է։ Եթե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը խոսում էր «պողպատյա մանդատի» մասին, ապա հիմա իր գլխավորած քաղաքական ուժը նույնիսկ «թղթյա մանդատ» չունի։ Ինչպես վկայում են պարբերաբար կատարվող սոցհարցումները, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար գահավիժում է։ Իսկ որոշ հարցումներ էլ ուղղակի ցույց են տալիս, որ վերջինս ավելի շատ հակավարկանիշ է ձեռք բերել։ Ընդ որում, ռեկորդային հակավարկանիշ, ինչպիսին չի եղել ՀՀ որևէ ղեկավարի պարագայում: Փաշինյանն իշխանության եկավ ատելության և նախկիններին մերժելու հողի վրա, սակայն հիմա հանրության մի հատվածի շրջանում կոնկրետ ատելություն կա իր գլխավորած քաղաքական թիմի նկատմամբ, քանի որ քպական իշխանությունների օրոք կորցրեցինք Արցախը, իսկ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մեկը մյուսի հետևից կորուստներ կրել։

Չհաշված՝ մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ այս պահի իշխանությունները անընդհատ հարվածներ են հասցնում մեր ազգային արժեհամակարգին ու ձևավորված պետական ավանդույթներին։ Օրինակ՝ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է զինանշանը փոխելու ու դրա վրայից Արարատի ու հայկական թագավորությունների զինանշանները հանելու անհրաժեշտության մասին։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը խոսում է պետության ինքնիշխանությունից, սակայն զիջում է այդ ինքնիշխանությունը։ Հասել ենք մի այնպիսի իրավիճակի, որ արդեն պետք է Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն, թե Հայաստանն ինչ Սահմանադրություն պետք է ունենա կամ այդ Սահմանադրության մեջ ինչ պետք է գրված լինի։ Միաժամանակ, հասարակության շրջանում ընդհանուր անվստահություն կա քաղաքական ուժերի նկատմամբ, քանի որ դրանք ևս չեն արդարացրել հանրության ակնկալիքները։ Եվ դա է պատճառը, որ ներկայիս ծանր փուլում ընդդիմադիր շարժումն առաջնորդելու առաքելությունն իր վրա է վերցրել Եկեղեցու սպասավորը։ Ու դրանով է պայմանավորված, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը այլ ուղղվածություն ունի և ձևավորվել է ոչ թե դասական առումով քաղաքական կողմնորոշման, այլ համազգային օրակարգի ներքո, որը կարող է միավորել բոլոր քաղաքական ուժերին՝ անկախ նրանց գաղափարական տարբերություններից։

Ի սկզբանե իշխանությունները փորձում էին ցույց տալ, թե իրենք վստահ են, որ այդ շարժումը շատ շուտով մարելու է, բայց, ի հակադրություն նրանց ակնկալիքների, իսկ ավելի ստույգ՝ նրանց փափագի, շարժումը շարունակում է ծավալվել ու ընդլայնվել։ Ու իշխանականների համար հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը համախմբող նշանակություն է ձեռք բերել։ Այն հիմնված չէ ատելության գեներացման վրա, ինչպես 2018 թվականին էր։ Ակցիաների ժամանակ չկան բաժանարար գծեր։ Ու մարդիկ ավելի շատ հույսեր են կապում համազգային օրակարգի իրագործման հետ, այլ ոչ թե միայն իշխանություններին մերժելու։ Դա է նաև պատճառը, որ ընդդիմադիր շարժման ակցիաներին մասնակցում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր ժամանակին աջակցում էին Նիկոլ Փաշինյանին կամ համագործակցում էին նրա գլխավորած իշխանության հետ, իսկ հիմա զղջում են դրա համար։ Բայց եթե սկզբնական շրջանում իշխանությունները փորձում էին չտեսնելու տալ ընդդիմադիր շարժման ծավալումն ու տպավորություն ստեղծել, թե իրենց դիրքերն ամուր են, անհանգստանալու կարիք չունեն, ապա հիմա իրավիճակ է փոխվել։

Ընդդիմադիր շարժման դեմ գործի է դրվել ողջ իշխանական քարոզչամեքենան, որը նաև ջանք ու եռանդ չի խնայում մանիպուլ յացիաների միջոցով մարդկանց ապակողմնորոշելու համար։ Մյուս կողմից էլ՝ քպական պատգամավորներն ու իշխանության մյուս ներկայացուցիչները միմյանց հերթ չտալով ինչ-որ բաներ են խոսում շարժման մասին: Ներողություն, շարժման դեմ: Ավելին, երկու օր շարունակ խորհրդարանում քպականների բոլոր ելույթները նվիրված էին Սրբազանի գլխավորած շարժմանը։ Նույնիսկ Բագրատ Սրբազանը հատուկ շեշտեց, որ եթե իրավիճակն իշխանությունների համար հանգիստ է, ապա խորհրդարանի աշխատանքն ինչո՞ւ են նվիրում շարժմանը։

Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ բոլոր ելույթներն անխտիր ոչ միայն ստապատիր էին, այլ առավելապես անհոդաբաշխ, ջղաձիգ ու հիստերիկ։ Այս ամենը, փորձագետներից շատերի համոզմամբ, ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իսկապես հասկանում են, որ իրենց գնացքը վաղուց հեռացել է, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատում, ու դրանից օրըստօրե ավելի ջղաձիգ, լարված ու նյարդային են դառնում: Դա նույնիսկ հասկանալի է. վախը ծանր բան է, դրա հետևանքներն՝ առավել ևս...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լյովա Սրապյանը՝ ձյուդոյի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՏիգրան Բարսեղյանը դուբլ է գրանցել «Սլովանի» կազմումՀայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթել է Անդորրայի հավաքականինՊաղեստինի նախագահը կայցելի Ռուսաստան«Mercedes»-ը հայտնվել է Արփա գետում, ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոցԳազայի հատվածում պատերազմից զոհերի թիվը հասել է 37 765-իԵրևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթումԼոռի բերդում բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներՊետք է բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակներում․ ՆԳ փոխնախարարՓաշինյանը «ՔՊ» մարմինների ընտրությունների կարգն է քննարկումՀենց հիմա ոչ սահմանված տեղում առևտուր եք անում, մի՛ արա․ քաղաքապետարանից ստուգայցեր են (տեսանյութ)Հայաստանի թիմը դարձավ Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոնՍևաստոպոլում օդային տագնապ է հայտարարվելՌուսաստանի դեսպանությունը հորդորել է ձեռնպահ մնալ Բոլիվիա այցելելուցՈստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այսօր հարցաքննվել էՀՀ ԱԺ պատգամավորները Գերմանիայի գործընկերների հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՈչ մեկին չենք թիրախավորելու՝ ասելով թուրք կամ դավաճան, մեր թիրախը մեկն է, նստած է այնտեղ այդ չարիքը (տեսանյութ)Այսօր ԱՄՆ-ում կկայանա նախագահական ընտրությունների առաջին մեծ բանավեճը Բայդենի և Թրամփի միջևՇարժումը հուլիսի 3-ին պատրաստվում է հանդիպման հրավիրել քաղաքական դաշտի բոլոր ուժերինԱդրբեջանական վանդալները շարունակում են քանդել օկուպացված Ստեփանակերտի բնակելի թաղամասերըՄեր պայքարի հրապարակը մնալու է Սուրբ Աննան, ընթացքում խոսնակների հետ ենք հանդիպելու. Սրբազան (տեսանյութ)«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի ՍյունիքՀացիկ գյուղում այրվել է անասնակեր «Էս կողմերը չեմ եղել»․ Խաչատուրյանը Ինժեներական քաղաքում էր (տեսանյութ)Պայքարի ելած մարդիկ անուն-ազգանուններն են գրում Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղակայված մատյանում Փաշինյանն է անձամբ ցուցում տվել, որ որևէ ոստիկանի պատասխանատվության չենթարկեն, պարզ է, չէ՞. փաստաբան (տեսանյութ) Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվեց Հայաստանին Եթե արժեքային իմաստով փոփոխություն չունեցանք, 100 իշխանություն էլ փոխվի, շատ ավելի վատ է լինելու․Սրբազան (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառումԱրյուն ցանկացող մարդիկ են, հունիսի 12-ը սա է վկայում. Սրբազան (տեսանյութ)Երկրապահը մեքենան քշեց այն մարդկանց վրա, ովքեր իրենց թասիբը պահելու համար էին եկել, պատվեր էր եղածը. Բժիշկ (տեսանյութ)Միայն մեկ անգամ ապտակել եմ. Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին (տեսանյութ)Գնալու եմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան, բարձրանալու ենք Խուստուփ, որ այցելենք Գարեգին Նժդեհին. Սրբազան (տեսանյութ)Սուրենի հետ երկար ճանապարհ ենք անցել, որևէ գնահատական չեմ տա, Շարժումն ամեն դեպքում շարունակվում է. Սրբազան (տեսանյութ)Նշանակում են որևէ մեկին պաշտոնի և հետո սկսում մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել նա․ փաստաբան Արսեն ԲաբայանՀանգի’ստ եղեք, Նիկոլը երբեք ՀԱՊԿ-ից դուրս չի գալու, նա իր տերերին հաճո հայտարարություններ միայն կանի. Աննա Մկրտչյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Սրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում ենՎթարվել է «Արզնի 2» ջրատարըՇնորհակալություն այն ամենի համար, որ արվել է ու պիտի արվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ Գևորգ եպիսկոպոս ՍարոյանինԱվելի քան 244 մլն դրամ՝ Լոռու մարզի մանկապարտեզների գույքի ձեռբերման համարԱրարատ Միրզոյանը Տալինում ծաղիկներ է խոնարհել կոմունիզմի զոհերի հիշատակինՍԴ-ն կարճել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը․ Փաստինֆո«Բուժ ինֆո» հաղորդաշարի ողջ անձնակազմը դադարեցնում է համագործակցությունը «Շանթ» հեռուստաընկերության հետՀունիսի դրությամբ Հայաստանը լքել է 10.308 արցախցիՍևան քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է․ վնասվել է միջին ճնշման գազատարԱնհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել 12-13-րդ դարով թվագրվող Քոբայրի վանական համալիրի պատերին (լուսանկարներ)Բալահովիտ-Մասիս ճանապարհին նոր արագաչափ կտեղադրվիՎրաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար. ԱԳ նախարարՄաքսային ծառայությունը` ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ, վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման նոր սարքավորումներովԿիրականացվեն Վերին Շորժայի մարզային և ռազմավարական նշանակության ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ
Ամենադիտված