ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
Աշխարհ![ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին](/timthumb.php?src=disc/23-05-24/60d2d6aa9bac46e70de67b4e36ec7968.jpg&w=780)
Միացյալ Նահանգների իշխանությունները մայիսի 24-ին կարող են հայտարարել Ուկրաինային 275 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու մասին։
Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ հաղորդվում է, որ Ուկրաինային հատկացվելիք ԱՄՆ-ի օգնության հերթական փաթեթը կարող է ներառել հրթիռներ HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգի համար, ինչպես նաև 155 մմ և 105 մմ հրետանային արկեր։
![](banners/armflix.jpg)