Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

Հայ աշակերտների ստեղծած ImUsum հարթակը՝ ուսուցման կառավարման թվային գործիք

Գիտություն և Մշակույթ

Ավանդական ուսուցման մեթոդների և թվային գործիքների համադրմամբ հայ դպրոցականները մշակել են ուսուցիչների, աշակերտների և տնօրենների համար նախատեսված ImUsum թվային հարթակը, որը հնարավորություն է տալիս պարզեցնել ուսուցման գործընթացը՝ թվային նոր գործքների, ինչպես նաև արհեստական բանականության միջոցով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիրներ, Մուշեղ Գալշոյանի անվան համար 148 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Մենուա Ծատությանը, Նարեկ Խաչիկյանը և նախագծի ղեկավար ու ծրագրավորման, ինֆորմատիկայի ուսուցիչ Լուսինե Հունանյանը ներկայացրեցին, որ ստարտափը գալիս է հզորացնելու ուսուցիչներին և աշակերտներին՝ տրամադրելով հարթակ, որը ոչ միայն հեշտացնում է ուսուցման գործընթացը, այլ նաև ավելացնում մոտիվացիան:

«Հավելվածը կազմված է 7 գլխավոր էջերից: Աշակերտը կարող է տեսնել իր դասացուցակը, տնային հանձնարարությունները, գնահատականները, ուսման առաջընթացը, տարբեր դասագրքեր, օգտակար նյութեր, շտեմարաններ, կարող է առցանց շփվել ուսուցիչների և դասընկերների հետ, տեսնել դպրոցի վերջին նորությունները, անցնել տարբեր բարդության թեստեր, քննարկել արդյունքները, բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում ստանալ բոնուսային քարտեր, զեղչեր, լրացուցիչ նյութեր, կամ բոնուսները փոխանակել դպրոցական պարագաների հետ»,- ներկայացրեց 18-ամյա համահիմնադիր Նարեկը:

Նարեկը ավելացրեց՝ ուսուցիչներն իրենց հերթին հավելվածի ժամանակակից լուծումների շնորհիվ հնարավորություն կունենան օպտիմալ կառավարել աշակերտների աշխատանքները, գնահատման գործընթացը ավտոմատացնել, կազմել անհատական կամ խմբային առաջադրանքներ, հեշտ համագործակցել իրական ժամանակում՝ օնլայն շփման հնարավորությամբ: Իսկ տնօրենները իրենց համակարգում կարող են տեսնել դպրոցի ամբողջ անձնակազմին, տեղադրել գրքեր, նորություններ, կազմել դասացուցակներ:

Հիմնադիրները պատմեցին, որ համակարգին ինտեգրել են նաև արհեստական բանականության գործիքը, որը մի շարք գործողություններ ավտոմատ է դարձնում, այդ թվում՝ թեստերի կազմում ներբեռնված գրքերի հիման վրա, դասացուցակների համակարգում՝ կախված ուսուցիչների զբաղվածությունից, թեստերի գնահատում, խորհուրդներ տարբեր աղբյուրներից և այլն:

«Գաղափարը ծագեց, երբ մեր ուսուցիչներից մեկը բողոքեց ներկայիս համակարգի գործունեությունից: Սկզբից փորձում էինք տվյալ հարթակի փոփոխությունները շտկել, հետո հասկացանք, որ հարթակում մի շարք բացեր կան ու որոշեցինք մեր հարթակը ստեղծել՝ այդ բացերը հաշվի առնելով: Հարթակն իր մեջ ուսուցման գործընթացի վերաբերյալ ամեն ինչ ներառում է: Ուսուցիչների կամ դասընկերների հետ շփման համար ստիպված չենք լինի մեզ անհարմար սոցիալական կայքերում գրանցվել կամ դրանք օգտագործել»,- ներկայացրեց հարթակի գաղափարի հեղինակ, համահիմնադիր 17-ամյա Մենուան:

Տղաները պատմեցին՝ իրենց սերը ծրագրավորման հանդեպ դեռ վաղուց կա, հասցրել են արդեն մասնագիտությամբ աշխատել, առաջիկայում էլ այդ նպատակն են հետապնդելու: Նարեկը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաների կրթական ծրագրին է դիմելու, իսկ Մենուան արդեն աշխատել է ուզում:

Ուսուցիչ Լուսինե Հունանյանն էլ նշեց՝ տղաները բանակային տարիքում են, այս պահին մտածում են աշխատանքները հեռավար անցկացնելու մասին, ունեն նաև խնդիրներ՝ կապված ֆինանսավորման հետ։

«Հավելվածի նախագծով մասնակցել ենք «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2024»-ին և հաղթող ճանաչվել: Առաջիկայում պատրաստվում ենք նաև ներդրումներ ներգրավելու համար այլ քայլեր ձեռնարկել»,- ասաց Հունանյանը:

Տղաները ներկայացրին՝ հիմա հարթակի թեստավորման փուլում են, ներառականության ապահովման համար նաև այլ գործիքներ են մշակում: Աշխատանքի կեսն արված է:

Հիմնադիրները նպատակ ունեն հարթակը թողարկելուց հետո ընդլայնել դրա կիրառելիությունը Հայաստանի ողջ տարածքում՝ ավանդական կրթական մեթոդները համալրելով թվային դարաշրջանի լուծումներով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այ սենց փշալար ենք գցում Ոսկեպարում, բացառված ա, որ մարդ անցնի. Փաշինյանը՝ Սյունիքում Ֆաշիստի պես երեխայի մազերը քաշող բերետըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին Պուտինը չի հերքել Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է իսրայելական ուժերի կողմից իր աշխատակիցների գերեվարման մասին Ֆինլանդիայի նախագահը խոսել է Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում Չինաստանի առանցքային դերի մասին Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում (տեսանյութ) Երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան․ Ֆոն դեր Լայեն ԱԺԲ-ն հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ Աշխարհում 2 տոկոս է կազմում վճարովի սկզբունքով արյուն հանձնելը․ Հայաստանը, ցավոք, այդ 2 տոկոսի մեջ է․ Արթուր Դաբիկյան (տեսանյութ) Ծեծուջարդ, հայհոյանքներ, ազատազրկումներ, սա է այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մեր դեմ Երևանում Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի.բժիշկները պայքարում են նրա կյանքի համա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում արտահերթ ընտրություններին Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած կալանավորները լիկվիդացվել են Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղին վերականգնվել է Ռուսաստանի միջնորդությամբՔՊ-ի մտքի թուրքականացումն աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դրսևորվում. Արմեն Այվազյան Հանձնեց ավելի շատ մարդ, ուրախ հեծանիվ է քշում. Ասլամազյան Գերասիմ Վարդանյանը կալանավորվեցՄի՞շտ եք կիրակի աշխատում, թե՞ իմ այցի հետ ա կապված. Փաշինյանը հետևում է Սյունիքի շինաշխատանքներին (տեսանյութ) «Ասում են՝ ապացուցիր, որ դու ուղտ չես». փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ մեղադրանքի մասին Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է «Քանի էրեխա ունե՞ս՝ հի՞նգ, պա՜հ, մալադեց». Փաշինյանը Կապանում հետևում է մանկապարտեզի շինարարությանը (տեսանյութ) Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդ են վերցնել. նոր տեղեկություններ Կին ժամկետայինները ցանկանում են սպա դառնալ ու շարունակել մնալ բանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված այցեր են իրականացրել ԱՄՆ փոխնախագահը վաղաժամ լքել է Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովը Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսը երկու շաբաթ բաց կլինի այցելուների համար Աբրահամը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում Հրդեհ Նիզամի գյուղում Զոհվել է Նիկիտա ՑիցագինըՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻշխան Զաքարյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատարան Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանանԱյս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է. Գրիգորյան Հինգ անձնի նկատմամբ արագ կայացվեց կալանավորվան որոշում. Ռուբեն Մելիքյան. «Հրապարակ»15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինքՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը
Ամենադիտված