Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
Աշխարհ![Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել](/timthumb.php?src=disc/24-05-24/ec05c04929fb2b8b413fc5c89c0ca715.jpg&w=780)
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է լիարժեք գործող դիվանագիտական ներկայացուցչություններ բացել աֆրիկյան երկրներում՝ մասնավորապես՝ Հարավային Սուդանում, Նիգերում և Սիերա Լեոնեում։
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ մենք պատրաստվում ենք լիարժեք դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Սիերա Լեոնեում, Նիգերում և Հարավային Սուդանի Հանրապետությունում»,- ասել է նախարարն Աֆրիկայի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ընթացքում։
![](banners/armflix.jpg)