Արևմուտքը պայմաններ է ստեղծում ԱՊՀ-ում «գունավոր հեղափոխությունների» համար. ՌԴ ԱԴԾ տնօրեն
Ռուսաստան![Արևմուտքը պայմաններ է ստեղծում ԱՊՀ-ում «գունավոր հեղափոխությունների» համար. ՌԴ ԱԴԾ տնօրեն](/timthumb.php?src=disc/24-05-24/0f9b18479cc3e9d312308d390e86f5e4.jpg&w=780)
«Արևմուտքը փորձում է պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար և ձևավորում է «աքսորյալ կառավարություններ»՝ իշխանությունը զավթելու Համագործակցության պետություններում՝ դրանցում իրավիճակի վատթարացման և զանգվածային անկարգությունների դեպքում»,-ասել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՊՀ-ում պայմաններ են ստեղծվում ներքին ճգնաժամերի և «գունավոր հեղափոխությունների» համար։ Դրա համար օգտագործվում են ազդեցության գործակալներ, վերահսկվող ընդդիմադիր կուսակցություններ և շարժումներ, ոչ առևտրային կազմակերպություններ և, այսպես կոչված, «աքսորյալ կառավարություններ» են ձևավորվում արտերկրում գտնվող քաղաքական էմիգրանտներից, որոնք նպատակ ունեն զավթել իշխանությունը երկրներում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և զանգվածային անկարգությունների դեպքում», - ասել է Բորտնիկովը Բիշքեկում ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:
![](banners/armflix.jpg)