«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով Սեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինի Հրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհ ԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Իրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջ Թուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5% Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխա 

Քաղաքագետներն ու քաղտեխնոլոգը՝ ՌԴ դեսպանին Մոսկվա կանչելու մասին. panorama.am

Հասարակություն

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանում ՌԴ դեպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դեսպանին Մոսկվա կանչելու պատճառը կարող է լինելու ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Փաշինյանն անուններ չտվեց, սակայն հասկանալի էր, որ ՀԱՊԿ այդ երկու երկրներից մեկը Բելառուսն էր, մյուսը՝ Ռուսաստանը։ Երբ արդեն չափն անցնում է, բնականաբար ասածի համար պետք է պատասխան տա»,-նշեց Բադալյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ խորհրադարանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մասնավորապես հայտարարել է. «2020 թվականիի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները։ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները իմիտացիա են ստեղծել, որ մեզ ուզում են օգնել, թե կամ իբր մեզ օգնել են, բայց ես ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել․ իրենք իրենց մեջ վաղուց Լեռնային Ղարաբաղի հարցը փակել են, այդ պատերազմը եղել է Հայաստանի Հանրապետության չակնկալիքների մասին, այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի Հանրապետության չգոյությունը»։

Հարցին, թե ի՞նչ հնարավոր զարգացումների կարելի է ականատես լինել դեսպանի՝ Մոսկվա կանչելուց հետո, Բադալյանը պատասխանեց, Փաշինյանը շատ հանգիստ կարող է հայտարարել, որ ինքը Ռուսաստանի անունը չի տվել, եթե դեսպանը հետ է կանչվել, ուրեմն ինչ-որ աշխատանք ունեն։

«Կարող են հանգիստ պատասխանեն, ոչինչ էլ չլինի, քանի որ այս իշխանությունների համար հայ-ռուսական հարաբերությունները զրոյական արժեք ունեն։ Իրենք անուն չեն տալիս, կարող են ասել, Ռուսաստանը հանձնարարականներ ունի։ Կարող են ավելի լուրջ խնդիրներ լինել, հնարավոր է՝ Ռուսաստանը պարտադրի Հայաստան ուղարկել Հայաստանի դեսպանին։ Հայաստանը չի զիջելու, ինքը կասի, ես անուն չեմ տվել։ Երեկ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչն ասաց՝ մենք չենք գուշակելու, սպասելու ենք պատասխանի, թե  ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը։ Հայաստանի իշխանությունները հաշվի չառան դա, հիմա երկրորդ քայլն է գնում։ Սա միջազգային դիվանագիտության մեջ կոչվում է հստակ ուղերձ, բողոքի նոտա»,-ասաց Արմեն Բադալյանը։

Panorama.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը չբացառեց, որ Մոսկվա դեսպանի կանչելը կարող է պայմանավորված լինել Մինսկում Պուտինի հետ հանդիպմանը Լուկաշենկոյի կատարած հայտարարության հետ։

Վերջինը երեկ  հայտարարել էր, որ Կովկասի վերաբերյալ շատ հետաքրքիր առաջարկություն ունի Վ. Պուտինին, որն արդեն քննարկել է Ադրբեջանում։

«Հստակ չեմ կարող ասել, սպասելի՞ էր դեսպանին Մոսկվա կանչելը, թե՞ ոչ, քանի որ շատ գործընթացներ կատարվում են կուլիսների հետևում։ Բայց սա կարելի է կապել Լուկաշենկոյի արած հայտարարության հետ, որն ասել էր, շատ հետաքրքիր առաջարկություն ունի Կովկասի վերաբերյալ, որն արդեն քննարկել է Ալիևի հետ հանդիպմանը։ Սա պատահական հայտարարություն չէ, Հայաստանի հարցով քաղաքականություն է  փոխվում, և կարող են ինչ-որ որոշում կայացվել»,-ասաց նա։

Դանիելյանի խոսքով, եթե դա կապ ունի դեսպանի՝ Մոկսվա կանչելու հետ, ապա նշանակում է, կարող են լուրջ շրջադարձներ լինել։

«Հնարավոր նոր զարգացումները լինելու են հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Թե ինչ զարգացումներ կլինեն, չեմ կարող ասել, բայց դա վերաբերում է Կովկասի նկատմամբ իրենց վարած քաղաքականությանը, որի վերաբերյալ հնարավոր են լուրջ որոշումներ»,-ասաց նա։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշում է՝ որպես կանոն, դիվանագիտական նման քայլ արվում է, երբ երկու երկրների հարաբերությունները վատթարացնող ինչ-որ հանգամանք է ի հայտ գալիս, կամ էլ՝ քաղաքականության էական խմբագրումների անհրաժեշտություն է առաջանում:

«Իմ սուբյեկտիվ կարծիքով, Կոպիրպինը Մոսկվա է կանչվել ԱԺ-ում Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունների հետ կապված, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երկու երկրների մասնակցությանը 44-օրյա պատերազմին: Չի բացառվում, իհարկե, որ Մոսկվայում կանխատեսում են ստացումներ Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ ստատուս-քվոյի հնարավոր փոփոխության հեռանկարով ու «առաջին ձեքից» տեղեկատվություն ստանալու խնդիր ունեն»,-նշում է նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ ԲուդանովՍեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինիՀրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրենՇոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնումՈստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջԹուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխաՍեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԱզգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին (լուսանկարներ)Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջԱրգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրելԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչՀայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակըՎահե Ղազարյանը Նալբանդյան գյուղում էՍպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված էՈստիկանին սպանած անձը փախել է. նրան փնտրում են. ոստիկանության ղեկավար կազմը Արմավիրում է. ուժեղացված ծառայություն՝ մարզում«Երբեք այսքան հուզված չէի եղել». բացվեցին Ռաֆայել Երանոսյանի ու Լուիզա Ներսիսյանի աստղերըԿանխվել է 45,015 մարդու անօրինական գաղթը դեպի Եվրոպա«Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». ԷրդողանԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ ոստիկաններ. ՆԳՆ մամուլի քարտուղարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն ՄնացականյանԱզգերի լիգա. Հայաստան-Լատվիա. մեկնարկային կազմերՀայաստան - Լատվիա․ Վահան Բիչախչյանը 6-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվըՀայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ)Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». ԱշոտյանՆիդերլանդների դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսքՆիկոլի կառավարությունն ի վիճակի չի լինելու ապահովել ԵՄ պահանջները և ստանդարտները. ԱշոտյանԲախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է սարալանջինՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըԿրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն ԱշոտյանՄխիթարյանը լավ մարզավիճակում է, նա շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերինՍուրբ Շողակաթ եկեղեցի է բերվել Սանգիբարանի Ավետարանը (տեսանյութ)Հայաստան է ժամանել Իրաքի գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ ԱբուդըԻրանցի ևս մեկ պաշտոնյա կտրուկ դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարինՀայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր ՍիյարտոնՀայաստանը Թուրքիային է հանձնել Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումների փաթեթը․ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաՔննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ին Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան
Ամենադիտված