ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի խորացումն առանցքային խնդիր է․ Միշուստին
Արտաքին Քաղաքական![ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի խորացումն առանցքային խնդիր է․ Միշուստին](/timthumb.php?src=disc/24-05-24/face3f92f10b77a3dc9c54692da0f958.jpg&w=780)
«ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի խորացումն առանցքային խնդիր է»։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Աշխաբադում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։
«Առանցքային խնդիր ենք համարում տնտեսական կապերի խորացումը, առաջին հերթին պարենային, տեխնոլոգիական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև արդյունաբերական կոոպերացիայի, լոգիստիկայի, էկոլոգիայի, նորարարությունների, թվայնացման ոլորտներում։ Գլխավոր նպատակը մեր քաղաքացիների կենսամակարդակի որակական բարձրացումն է։ Միայն ջանքերը միավորելով` մենք կկարողանանք արդյունավետ դիմակայել առաջացող մարտահրավերներին, այդ թվում՝ պրոտեկցիոնիզմին, անբարեխիղճ մրցակցությանն ու պատժամիջոցային քաղաքականությանը»,-ասել է Ռուսաստանի վարչապետը։
![](banners/armflix.jpg)