Դրել ենք «իրական Հայաստանի» ռազմավարությունը և գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան
Հասարակություն![Դրել ենք «իրական Հայաստանի» ռազմավարությունը և գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան](/timthumb.php?src=disc/24-05-24/35eb7acee9e0d1b9f9f42970e73ad584.jpg&w=780)
Սահմանազատման այս գործընթացն ամենաքննարկվող թեման է: Ի՞նչ է կատարվում մեր երկրում, ինչո՞ւ է կատարվում, որոնք են այս ամենից դուրս գալու սցենարները: Կառավարությունը դրել է «Իրական Հայաստանի» ռազմավարությունը, այն Հայաստանի ռազմավարությունը, որի ոսկեգույն քարտեզ ամեն առիթով ցույց եմ տալիս: Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ իր ուղերձում ու կրկին ցուցադրել ՀՀ քարտեզի հայտնի մակետը:
Ըստ Փաշինյանի՝ նախորդ 30 տարում և դրանից առաջ էլ Հայաստանի սոցիալ-հոգեբանական նպատակակետը այս Հայաստանը չի եղել, և դրա համար եղել են օբյեկտիվ պատճառներ․ «Դարերով պետություն չունենալու ազգային դժբախտության մեր գիտակցության մեջ պետք է վառ պահեինք պետականությունը վերականգնելու երազանքը, ինչը մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է եղել, բայց պետություն երազելով հիմնվել ենք այն հիշողությունների վրա, որ նախկինում եկել են մեր ունեցած պետական ավանդություններից»,- նշել է նա։
![](banners/armflix.jpg)