Ասաց՝ սև մեքենա էր, կարծեմ՝ ներկայացել են ԱԱԾ-ից. Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի՝ հունիսի 12-ի անհետացման մասին ՈւՂԻՂ. ԱԺ-ում քննարկում են ԵՄ անդամության հայտի վերաբերյալ լսումներ անցկացնելու հարցը Հետախուզվում է Լիանա Գրիգորյանը Մեր անվտանգության ընդհանուր համակարգը պետք է շատ ուժեղանա, պատրաստ ենք վատ և լավ զարգացումներին (տեսանյութ) Սյունիքում էլ զիջումներ կանի, հետո կասեն Փաշինյանը «Փրկիչ էր», մեղավոր էր Տիգրան Մեծը. Դանիելյան (տեսանյութ) Մեր վիրավորները, քաղբանտարկյալներն են պահանջում, որպեսզի պայքարը չդադարեցնենք, չընկրկենք. Սրբազան (տեսանյութ) Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը Խաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է, բայց․․․ Նինա Հաչիգյանի ակնարկը (տեսանյութ) Պատիվն իրենցն է,անպատվությունը՝ մերը,վեհությունն իրենցն է, ամոթը՝ մերը. Սրբազանն արտասվեց Եռաբլուրում (տեսանյութ) Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ հատկապես փինաչիական վարչությանը. Հովհաննես Ազոյան 

Անընդունելի պրոցես է՝ արցախահայերի նկատմամբ ճնշումները մեծանում են, ժամանակահատվածը պատահական չէ ընտրված. Արտակ Բեգլարյան

Հարցազրույցներ

Արդեն երրորդ օրն է, ՀՀ իրավապահները խուզարկություններ են կատարում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված համայնքապետերի, քաղաքապետերի բնակարաններում։ Երկու օր առաջ Ադրբեջանի կողմից օկուպացված Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի բնակարանում Հայաստանի իրավապահների կողմից խուզարկություն կատարվեց, այնուհետև նրան ձերբակալեցին, մեկ օր անց դատարանի որոշմամբ խափանման միջոցն ընտրվեց տնային կալանքը։ Երեկ իրավապահները ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին, նրան էլ մեղադրանք է առաջադրվել։ Իսկ այսօր խուզարկություն էր կատարվել Ստեփանակերտի քաղաքապետի բնակարանում։

Ասկերանի ու Մարտակերտի քաղաքապետերին մեղադրում են պետությանը խոշոր ֆինանսական վնաս հացնելու համար։ Խոսքը վերաբերում է քաղաքապետարանների հսկողության տակ գտնվող մեքենաներին, որոնք ավագանին օտարել է և թողել քաղաքապետերի տնօրինության տակ։

168.am-ի հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն արցախահայերի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին և դրանց իրական նպատակներին անդրադառնալով, նկատեց՝ ամեն ինչ շատ հասկանալի է, հստակ է՝ իրավապահները կատարում են քաղաքական պատվեր, ընթանում է քաղաքական գործընթաց։

«Արցախահայերի նկատմամբ բռնաճնշումները մեծանում են, այս ամենը խիստ անընդունելի պրոցես է։ Իհարկե, այդ իրավական գործընթացների մանրամասներից տեղյակ չեմ, բայց առնվազն այնքանը, որքանը հրապարակային հայտնի է, ինձ համար ամեն ինչ ակնհայտ է։ Նախ, ժամանակահատվածը պատահական չի ընտրված: Այստեղ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման կուլմինացիայի շրջանն է՝ այսպես ասած, որտեղ արցախցիները և Արցախի տարբեր գործիչներ կարևոր մասնակցություն ունեն, այդ թվում՝ համայնքների ղեկավարները, որպես մոբիլիզացնող հիմնական գործիչներ ու դերակատարներ»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ այս ամենի պատճառն ու առիթը, որն օգտագործում են ՀՀ իշխանությունները, բավականին անընդունելի ու անհասկանալի է, քանի որ իր տեղեկություններով՝ համայնքների ավագանիների կողմից որոշումներ են ընդունվել, որպեսզի համայնքի գույքը կարողանան ինչ-որ ձևով տնօրինել։

«Ինքնին տվյալ գույքը, մեքենան, այսպես ասած, օդում կախված էր և ուներ իրավական կարգավիճակի խնդիր։ Որքան տեղյակ եմ, նույնիսկ ՀՀ ոստիկաններն են խորհուրդ տվել քաղաքապետերին, որ եթե լինի ավագանու որոշում, ապա դա իրենց համար հիմք կլինի, որպեսզի կարողանան փոփոխություններ կատարեն։ Հետևաբար, իրենց խորհրդին հետևելով, ավագանին նմանատիպ ընթացակարգով է հարցը լուծել։ Եթե կար այլընտրանք, թող ՀՀ ոստիկանությունը կամ ՀՀ լիազոր մարմիններն այլընտրանքային լուծում առաջարկեին, թե ինչպես պետք էր այդ մեքենաների իրավական կարգավիճակի հարցը լուծվեր։ Այս ամենից հետո ինձ համար արդեն հստակ է, որ նրանց ուղղորդմամբ տեղի է ունեցել այդ գործընթացը, և իրենք որոշել են, որ ավագանու որոշումն ապօրինի է»,- հավելեց Արցախի նախկին ՄԻՊ-ը։

Եվ Արտակ Բեգլարյանը տրամաբանական հարց բարձրացրեց՝ ինչպես են ՀՀ իրավապահ մարմիններն այլ երկրի, տվյալ դեպքում՝ Արցախի Հանրապետության համայնքների կամ պետական մարմինների որոշումների վերաբերյալ քրեական վարույթներ սկսում, հատկապես, երբ նման հիմք ընդհանրապես առկա չէ, այն դեպքում, երբ ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ խուսափում են պատասխանատվությունից, այնինչ հենց իրենք են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Ինչ վերաբերում է հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր բնակարանում էլ խուզարկություն տեղի կունենա, հատկապես, որ հայտարարել է մայիսի 26-ին սպասվող հանրահավաքին մասնակցելու իր պատրաստակամության մասին, Արտակ Բեգլարյանն ասաց՝ յուրաքանչյուր ոք, ով այս իշխանություններին քննադատում է, կարող է մտավախություններ ունենալ, կապ չունի՝ արցախցի՞ է, թե՞ ոչ։

«Ակնհայտ է, որ տարբեր դրվագներ, քրեական վարույթներ կան, որոնք քաղաքականապես մոտիվացիա ունեցող կամ հիմք ունեցող գործեր են, ցավոք, դրանք առնչություն չունեն որևէ իրավական գործընթացի հետ։
Ցավոք, այո, արցախցիներն այս պահին հիմնական թիրախներից մեկն են և քարոզչական, և իրավական, և քաղաքական դաշտում։ Այստեղ ինձ համար անընդունելի է, որ արցախցիների հավաքական թիրախավորման դեպքեր են լինում կամ փորձում են ներքաղաքական պայքարում արցախահայերի ներգրավվածությունը շահարկել, որտեղ շահարկման որևէ հիմք չկա։ Այդ շարժմանը մասնակցում են և՛ արցախցիները, և՛ ոչ արցախցիները, մենք այստեղ հավասարապես ունենք և՛ իրավունքներ և՛ պարտականություններ։ Իմ պարագայում, ես միշտ բաց եմ եղել ու հրապարակային արտահայտել եմ դիրքորոշումները, վախենալու որևէ բան չունեմ։ Նաև պատրաստ եմ ցանկացած պայքարի՝ արդար, ազնիվ ու իրավական պայքարի։ Մշտապես շարունակելու եմ պայքարը և՛ Հայաստանի ներսում, և՛ Հայաստանից դուրս՝ միջազգային հարթակներում, հնարավորինս արցախահայերի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ համայնքին պատկանող գույքի ճակատագիրը պետք է որոշի հենց համայնքը՝ ավագանին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ասաց՝ սև մեքենա էր, կարծեմ՝ ներկայացել են ԱԱԾ-ից. Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի՝ հունիսի 12-ի անհետացման մասին Արարատի մարզպետի աշխատակազմը հերքել է Տիգրանաշենը դատարկելու վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի հրապարակումը ՈւՂԻՂ. ԱԺ-ում քննարկում են ԵՄ անդամության հայտի վերաբերյալ լսումներ անցկացնելու հարցըՀետախուզվում է Լիանա Գրիգորյանը Մեր անվտանգության ընդհանուր համակարգը պետք է շատ ուժեղանա, պատրաստ ենք վատ և լավ զարգացումներին (տեսանյութ) Սյունիքում էլ զիջումներ կանի, հետո կասեն Փաշինյանը «Փրկիչ էր», մեղավոր էր Տիգրան Մեծը. Դանիելյան (տեսանյութ) Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է Ամերիկացի և հայ տեղական առաջնորդներին փորձում ենք կապել միմյանց հետ առաջին անգամ․ Նինա Հաչիգյան (տեսանյութ) Իսրայելի արտգործնախարարը մեղադրել է ԼուկաշենկոյինՄեր վիրավորները, քաղբանտարկյալներն են պահանջում, որպեսզի պայքարը չդադարեցնենք, չընկրկենք. Սրբազան (տեսանյութ) Մարդիկ կառչած չեն մանդատներից, վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ լինի. Սրբազան (տեսանյութ) Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եվրոպական հնագիտության օրերի շրջանակում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրությունըԵրևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը Խաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է, բայց․․․ Նինա Հաչիգյանի ակնարկը (տեսանյութ) ԵՄ մեղր կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը Պատիվն իրենցն է,անպատվությունը՝ մերը,վեհությունն իրենցն է, ամոթը՝ մերը. Սրբազանն արտասվեց Եռաբլուրում (տեսանյութ) Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ հատկապես փինաչիական վարչությանը. Հովհաննես ԱզոյանՄենք ջանքեր են ներդնում հայ ժողովրդի բարեկեցիկ, ժողովրդավարական և խաղաղ ապագայի համար․ ԱՄՆ փոխպետքարտուղար (տեսանյութ) Մոսկվան, Թեհրանը և Բաքուն աշխատանքային խումբ կստեղծեն Հյուսիս-Հարավ ճանապարհի համարՍրբազանը ծաղիկներ դրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի և մյուս հերոսների շիրիմներին (տեսանյութ)5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Հունիսի 16-ի աստղագուշակԻրենք չար են ու նեռի ծնունդ, Արցախը հանձնեցին, հուսանք՝ ՀՀ-ն կմաքրվի թրքացած հայերից․ զոհվածի մայր (տեսանյութ)Լրացուցիչ ֆինանսավորում մարզական ֆեդերացիաներին՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար Ես սրտով գիտեմ ձեր ցավը... Սրբազանը հուզվեց նահատակ հերոսի շիրիմի մոտ (տեսանյութ)Դեմ ենք տարածաշրջանի գործերին արտաքին խաղացողների միջամտությանը. Մոսկվան և Թեհրանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակըՕրվա ընթացքում որոշ ժամերի ճանապարհը կփակվի ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալն այցելել է ԾիծեռնակաբերդՄենք կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանության այս գործելաոճը.«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում Վրաստանում 1 օրում 4 երկրաշարժ է գրանցվել Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուներ. ովքե՞ր են ցուցակում. Առաքելյան Սրբազանը «Եռաբլուրում» ծաղիկներ դրեց Իգոր Մուրադյանի շիրիմին և աղոթք կարդաց (տեսանյութ)Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ այս պահին Եռաբլուրում է (լուսանկարներ)Երևանում «BMW»-ի վարորդը փորձել է փախուստի դիմել, նրա ուսապարկում հայտնաբերվել է ատրճանակ ՈւՂԻՂ. Սրբազանը եռաբլուր զինվորական պանթեոնում է 2024 թ. մայիսին 40 հարկատուի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտումՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը մարտական ​​պատրաստության բերելու հարցը. ՍտոլտենբերգԱյս տարի գրանցվել է կարմրուկով վարակման 472 դեպք, որից 281-ը՝ երեխա, 191-ը՝ մեծահասակ Պետք է բռունցքվենք, ցույց տանք մեր ուժը և որոշենք հետագա անելիքները. հավաք՝ Բաղրամյանում. ՍրբազանԽստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև Փաշինյանի հայտարարություններում. հայտարարություն Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվելՀունիսի 17-ին որոշ հասցեներում լույս չի լինի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծագող աստղ. Մխիթարյանը՝ Սպերցյանի մասինԲաղրամյանում հավաքի մասնակից 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է․ ՔԿ Վահան Քերոբյանի քառամսյա տնային կալանքի ժամկետը սպառվել է Բերատավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի. Արման Թաթոյան (տեսանյութ)
Ամենադիտված