Հորդորվում է վարորդներին՝ Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածում հետևել ճանապարհային նշաններին․ Քաղաքապետարան
Հասարակություն![Հորդորվում է վարորդներին՝ Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածում հետևել ճանապարհային նշաններին․ Քաղաքապետարան](/timthumb.php?src=disc/25-05-24/35bc2fad035b73c407da95921f3b2c78.jpg&w=780)
Երևանի քաղաքապետարանից ևս մեկ անգամ հիշեցնում են՝ Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց՝ «Գետառ» գետի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում է տեղի ունեցել՝ մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ վարչությունը, նշված ճանապարհահատվածը սահմանազատել է համապատասխան նշաններով։
Անվտանգության նկատառումներով, մինչև խնդրի հիմնական լուծումը հորդորում ենք վարորդներին ցուցաբերել հավելյալ զգուշավորություն և խիստ հետևել ճանապարհային նշաններին։
![](banners/armflix.jpg)