Այս իշխանությունը Արցախը համարում է Ադրբեջան, իսկ արցախցիներին՝ փախստական. Բաբայան
Հասարակություն![Այս իշխանությունը Արցախը համարում է Ադրբեջան, իսկ արցախցիներին՝ փախստական. Բաբայան](/timthumb.php?src=disc/25-05-24/90963411bd174ec4bd5b86624563d7d7.jpg&w=780)
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
Որպեսզի Արցախի գրանցմամբ ավտոմեքենան կարողանա տեխնիկական զննում անցնի եւ ԱՊՊԱ պայմանագիր կնքի պետք է լինի ՀՀ գրանցում ստացած, քանի որ այս իշխանությունը Արցախը համարում է Ադրբեջան, իսկ արցախցիներին՝ փախստական:
Հիմա ՀՀ իշխանության կողմից Ադրբեջան ճանաչված Մարտակերտ համայնքին պատկանող ավտոմեքենան, որպեսզի խուսափի 100 հազար դրամի հասնող տուգանքներից ստիպված պետք է անվանափոխվի: Մարտակերտ համայնքին պատկանող ավտոմեքենան Ավագանու որոշմամբ անվանափոխվել է համայքնի ղեկավարի անունով (ավագանին որոշել է, որ համայնքի ղեկավարն է ամենալեգիտիմ անձը դրա համար), բայց դրա համար ՀՀ իշխանությունը խարդախությամբ գույք հափշտակելու մեղադրանքով կալանավորում է 65 տարեկան մարդուն:
Դե ինչ ասեմ. Նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի ապօրինությամբ պատիժ նշանակել բոլոր պատերազմների մասնակից մարդու նկատմանբ:
![](banners/armflix.jpg)