Ալավերդու գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, տեղի է ունեցել պայթուն
Հասարակություն![Ալավերդու գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, տեղի է ունեցել պայթուն](/timthumb.php?src=disc/26-05-24/743d791befd974e0b549ae3efea6131e.jpg&w=780)
Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով էլ․ լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել/սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։
![](banners/armflix.jpg)