Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը թևակոխում է իր վերջնական փուլ. Դավիթ Անանյան
Բլոգոսֆերա![Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը թևակոխում է իր վերջնական փուլ. Դավիթ Անանյան](/timthumb.php?src=disc/28-05-24/d5041f94a7799f40263551322f7f52a5.jpg&w=780)
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը գտնվում է շրջադարձային փուլում և, ըստ էության, թևակոխում է իր վերջնական փուլ։ Այս մասին գրառում է կատարել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Սրբազանը առաջ է քաշել վարչապետի հրաժարականի պահանջը և պարբերաբար հանրային ելույթներով նախաձեռնում է հանդիպման իր հրավերքը` քննարկելու հրաժարականի պայմանները։ Այս պահին վարչապետի կողմից դեռ որևէ արձագանք կամ հայտարարություն չկա (իշխող ողջ քաղաքական ընտրանին շարունակում է ռազմավարական լռություն պահպանել)։ Շատ կարևոր է ըմբռնել, որ որքան ժամանակն անցնում է, այնքան նվազում է կառավարության ղեկավարի լեգիտիմությունն ու հեղինակությունը։ Ուստի հանդիպման ձգձգումն ու անլուր հետաձգումը միայն թուլացնում է գործող վարչապետի դիրքերը։
Մյուս կողմից՝ քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացնելու ռեսուրսները անսահմանափակ չեն, թեև այդ ակցիաների մասնակիցները ցուցաբերում են համբերատարություն, հետևողականություն ու բավարար ոգևորություն։
Ընդհանուր առմամբ կարելի է պնդել, որ Սրբազանի և վարչապետի հանդիպումն անխուսափելի ուղու վրա է, և որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի և՛ իշխանությունների, և՛ այն մարդկանց համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են այս պայքարում, հետևաբար՝ ամբողջ ժողովրդի ու պետության համար»։
![](banners/armflix.jpg)