Պապիկյանը Բելգիայում այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակ
Քաղաքական![Պապիկյանը Բելգիայում այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակ](/timthumb.php?src=disc/28-05-24/e5827d9fcae139e1914b60e06b67180a.jpg&w=780)
Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․
«Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ:
Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ»:
![](banners/armflix.jpg)