«Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Ղարաբաղը հանձնելու մասին խոսքերը բացահայտ սուտ են»․ Զատուլին Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Աննա Հակոբյանը կուրություն ունեցող Արթուրի և նրա ընկերոջ հետ ծով է մեկնում Ալեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ավարտվել է նռնակի պայթյունից տուժած քաղաքացու երկրորդ վիրահատությունը Քաղաքացին փորձել է ցած նետվել Սյունիքի եկեղեցու տանիքից Բաքվից նույնպես արձագանքել են ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությանը Այս պահին Երևանի երկնակամարում Ալեն Սիմոնյանի հրամանագրով Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական 

«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ Պատարագ

Հասարակություն

Մայիսի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը, որն այս տարի համընկել է Հանրապետության տոնին։

Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայոց Եկեղեցին տոնախմբում է Արարատյան շաբաթը: Այն նշանավորվում է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի, Հովհաննես Կարապետի հիշատակությամբ, ինչպես նաև Լուսավորչի՝ Վիրապից ելնելու և Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոներով:

Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Այն մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին:Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանին:

Սուրբ Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, վանքի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Օրվա խորհրդի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով Սուրբ Գայանյանց կույսերի կյանքին և նահատակության պատմությանը, ընդգծեց, որ նրանք իրենց անբասիր մաքրությամբ, անսասան հավատքով, առաքինի վարքով, քաջությամբ ու համարձակությամբ, առ Աստված տոգորված սիրով դարձան Տիրոջ երկնավոր արքայության ընտրյալները։

«Այսօր սիրելիներ, մայիսի 28-ն է, մեր պատմության հերոսական էջերից մեկը և գեղեցիկ զուգադիպությամբ Գայանյանց կույսերի տոնը համընկել է Սարդարապատի հերոսամարտի հաղթական օրվա հետ։ Այսօր էլ ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը։ Սակայն վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս», - ասաց Հայր Մատթեոսը՝ հայցելով Սուրբ Գայանյանց և Հռիփսիմյանց բարեխոսությունը Եկեղեցու պայծառության, հայրենիքի խաղաղության ու ապահովության համար։

Սուրբ Պատարագի ընթացքում, Հանրապետության տոնի առիթով, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք:

Եկեղեցականաց դասը ու ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ, բարօր և անվտանգ կյանքի համար:

Մաղթանքի ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով և Ս․ Գայանեի մասունքակիր աջով օրհնեց հավատավոր հայորդիներին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ի կողմից Ղարաբաղը հանձնելու մասին խոսքերը բացահայտ սուտ են»․ ԶատուլինԿանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Աննա Հակոբյանը կուրություն ունեցող Արթուրի և նրա ընկերոջ հետ ծով է մեկնումԱլեն Սիմոնյանը Լատվիայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱվարտվել է նռնակի պայթյունից տուժած քաղաքացու երկրորդ վիրահատությունը19-ամյա Արսեն Վարդանյանն ազատության մեջ է․փաստաբանՔաղաքացին փորձել է ցած նետվել Սյունիքի եկեղեցու տանիքիցԲաքվից նույնպես արձագանքել են ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությանըԱյս պահին Երևանի երկնակամարումԱլեն Սիմոնյանի հրամանագրով Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդականԱնվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար. Ոսկան ՍարգսյանՎաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրաՀայաստանում կոնկրետ ուժային կառույցների կողմից դաժան վերաբերմունքի դրսևորումներ կան․ Թագուհի ԹովմասյանՖինանսների նախարար Հովհաննիսյանը ԵՏՀ նախարար Բախիտ Սուլթանովին վստահեցրել է՝ կապահովեն համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանը 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է վարկային համաձայնագիրը Ադրբեջանն Իտալիայից C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնելԱկցիային արցունքաբեր գազի կիրառման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ահա թե ինչու է Փարիզը զինում Երևանին և Կիևին․ Զախարովա (տեսանյութ) Բերդի թանգարանի առարկաները մաքրվում, վերականգնվում են Գոհ ենք. Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման մասին Մարիա Զախարովան ծաղրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին (տեսանյութ)8 մեդալ` Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայումԻնչո՞ւ է Միրզոյանը մեկնում ՏալլինԻ՞նչ անել մինչև հեղեղումները. իրազեկում Ռուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի ԿարասինՉեմ հավատում, որ կնքվելու է Խաղաղության պայմանագիր, Ալիևն ամեն ինչ ստանում է. Նաիրա Կարապետյան Ում է մակագրվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը ԿԸՀ-ն համալրել է Երևանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը. Անահիտ Ավանեսյան Բախվել են «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը վթարից հետո երթևեկել է հանդիպակաց. կա վիրավոր ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ ՍյունիքումՀայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ Գրիգորյան Բաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները ՀՀ պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթին Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Կձևավորվեն ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների Հրդեհ է եղել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ մանրամասներ Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցն են քննարկել ԱԺ նախագահը և Լատվիայի Սեյմի խոսնակըԲԸՏՄ-ն հորդորում է խուսափել հրդեհավտանգ իրավիճակներից և հիշեցնում տուգանքների չափը Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության ոլորտի հետագա շփումները կախված են Մոսկվայից․ ՀՀ ԱԽ քարտուղար ՆԱՏՕ-ն հաստատել է նոր գլխավոր քարտուղարին Իսլամական ֆունդամենտալիզմը, Թուրքիան և Ռուսաստանը․ Արա Պողոսյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ Եվրասիայի տարածաշրջանային տնօրենին
Ամենադիտված