Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էր
Հասարակություն![Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էր](/timthumb.php?src=disc/28-05-24/cdef67e455d08eb76c16d758c01aa119.jpg&w=780)
Սարուխան գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ դաշտային հատվածում, կայծակնահարության հետևանքով մահացել է 59–ամյա քաղաքացի Ա. Կ.–ն, իսկ քաղաքացիներ 63–ամյա Ա. Ս.–ն և 42–ամյա Վ. Ի.–ն ԲԿ են տեղափոխվել մինչ փրկարարների ժամանումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է այսօր` ժամը 12։37–ին:
Նշվում է, որ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
Հիշեցնենք` ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում` ճանապարհից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, 3 անձ է կայծակահարվել։ shamshyan.com–ի տեղեկություններով` 3–ն էլ կին են։
![](banners/armflix.jpg)