Արսեն Գրիգորյանի ոտքը ոչ թե կոտրվել է, այլ նա սալջարդ է ստացել. ՆԳՆ
Հասարակություն![Արսեն Գրիգորյանի ոտքը ոչ թե կոտրվել է, այլ նա սալջարդ է ստացել. ՆԳՆ](/timthumb.php?src=disc/29-05-24/350bc8d10ff22e37661917931d714d6a.jpg&w=780)
Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ոտքի կոտրվածք չունի, ինչպես տարածվում է մամուլում ու սոցիալան ցանցերում: Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ոստիկանությունը հիվանդանոցից ահազանգ է ստացել ոտքի շրջանում սալջարդի վերաբերյալ:
Մամուլում հայտնված հրապարակումների համաձայն՝ երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ոտքի կոտրվածք էր ստացել անհնազանդության ակցիաների ժամանակ մայիսի 27-ին Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվելիս: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։
![](banners/armflix.jpg)