Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «Toyota Camry»-ն ու «Toyota Corolla»-ն. կա վիրավոր
Արտակարգ Պատահար![Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «Toyota Camry»-ն ու «Toyota Corolla»-ն. կա վիրավոր](/timthumb.php?src=disc/29-05-24/e433797e7d1621fdedbd426e61a9631d.jpg&w=780)
Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են «Toyota Corolla» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատր Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)