Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
Այլ![Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը](/timthumb.php?src=disc/30-05-24/a36457240b923b21e6d6238abc42a43d.jpg&w=780)
Երկարատև հիվանդությունից հետո 54 տարեկանում մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։
«Անտանելի է գիտակցել և շատ դժվար է ճիշտ բառեր գտնել. մեր Նաստյան կյանքից հեռացավ այս գիշեր երկարատև ու ծանր հիվանդությունից հետո»,- ասվում է դերասանուհու սոցցանցի էջում:
Զավորոտնյուկը ծնվել է 1971 թվականի ապրիլի 3-ին։ Ռուս կինոդերասանուհին լայնորեն հայտնի դարձավ «Моя прекрасная няня» հեռուսասերիալում դայակ Վիքիի դերով։
2019 թվականի օգոստոսի կեսերից նա դադարեց մասնակցել թատերական ներկայացումներին։ Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ դերասանուհին բուժման կուրս է անցնում։ 2020 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Զավորոտնյուկի մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել։
![](banners/armflix.jpg)