Աղետից տուժածների համար պատրաստվում են սննդային փաթեթներ, այլ պարագաների հավաքման կարիք չկա
Հասարակություն![Աղետից տուժածների համար պատրաստվում են սննդային փաթեթներ, այլ պարագաների հավաքման կարիք չկա](/timthumb.php?src=disc/30-05-24/d96a0c64190d406183b48c3a6ec04497.jpg&w=780)
Ալավերդու մարզադպրոցում վաղ առավոտից կամավորները և համայնքապետարանի աշխատանիցները պատրաստում են սննդային փաթեթներ՝ աղետից տուժած և Ալավերդու հետ ճանապարհային կապը կորցրած բնակավայրերի բնակիչների համար։ Այս մասին տեղեկանում ենք հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
«Սնունդը, ջուրը և առաջին անհրաժեշտության պարագաները բնակիչներին է հասցնում ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Սննդի, ջրի և առաջին անհրաժեշտության պարագաների կարիք չկա։ Հորդորում ենք քաղաքացիներին դադարեցնել առանձին հատվածներում սննդի և այլ պաարգաների հավաքման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։
![](disc/30-05-24/1f0eef8c27c7ef7c621f6c4f4ab05bd1.jpg)
![](disc/30-05-24/dbc348e6a1d5140790238a16c3654ad4.jpg)
![](disc/30-05-24/3355e062ea39ec10c1057836a3fe9baa.jpg)
![](banners/armflix.jpg)