Հաշվի առնելով երկրում ներկայիս մթնոլորտը՝ ՌԴ հյուրախաղերը որոշվեց տեղափոխել հոկտեմբեր ամիս․ Սիրուշո
Բլոգոսֆերա![Հաշվի առնելով երկրում ներկայիս մթնոլորտը՝ ՌԴ հյուրախաղերը որոշվեց տեղափոխել հոկտեմբեր ամիս․ Սիրուշո](/timthumb.php?src=disc/31-05-24/97df5729b2ae28c5fe781f85a46f08b2.jpg&w=780)
Երգչուհի Սիրուշոն հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով մեր երկրի ներկայիս մթնոլորտը՝ Ռուսաստանի հյուրախաղերը որոշվեց տեղափոխել հոկտեմբեր ամիս: Ցանկանում էինք ընդամենը մի քանի շաբաթով հետաձգել, սակայն հուլիսից սկսած՝ այլ պլանավորված համերգներ և ելույթներ ունեմ: Միակ հնարավոր ամենամոտ ամիսը ստացվեց հոկտեմբերը: Ռուսաստանում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ, անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը և խոստանում, որ այն տեղի կունենա և կլինի անմոռանալի:
Հուսով եմ՝ շուտով այնպես կլինի, որ էլ երբեք ստիպված չենք լինի ամիսներով աշխատած համերգներ հետաձգել ու ծրագրեր փոխել...»։
![](banners/armflix.jpg)