Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը
Իրավունք![Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը](/timthumb.php?src=disc/01-06-24/2e4543a49b7886ed9fba3264a1674905.jpg&w=780)
Դատախազությունը կբողոքարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Լրատվամիջոցների հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից:
Հիշեցնենք, որ դատավճիռը հրապարակվել է այսօր, Սարգսյանը արդարացվել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու, Բարսեղ Բեգլարյանը՝ դրդելու, Գևորգ Հարությունյանը՝ օժանդակելու մեղադրանքներում:
![](banners/armflix.jpg)