Կիրանցում ունենալու ենք անխուսափելի հայաթափում. թյուրքագետ
Հասարակություն![Կիրանցում ունենալու ենք անխուսափելի հայաթափում. թյուրքագետ](/timthumb.php?src=disc/31-05-24/3a63376ab61994eb3139f24b1bece636.jpg&w=780)
Տելեգրամյան իր ալիքում թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել Է.
«Սա Կիրանց գյուղն է, որի տարածքները անցյալ շաբաթ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը հանձնեց Ադրբեջանին: Հանձնված տարածքները նշված են կապույտով և մանուշակագույնով (քարտեզը պատրաստել է լրագրող Դավիթ Գալստյանը):
Այդ հանձնումով գյուղը ոչ միայն դարձավ անպաշտպան, այլև փաստացի զրկվեց իր հիմնական գյուղատնտեսական հողերից (նշված է դեղինով), որովհետև դեպի իրենց արտերը տանող ճանապարհը այլևս վերահսկվում է ադրբեջանական բանակի կողմից:
Արդյունքում` ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում:
Իսկ առաջիկա շաբաթներին Կիրանցում եղած զիջումների նման նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում, որոնք կարելի է կասեցնել, եթե Սրբազան պայքարը հաջողի»,-գրել է նա։
![](banners/armflix.jpg)