Սանկտ Պետերբուրգում կանգնեցվել է Եվգենի Պրիգոժինի հուշարձանը (լուսանկար)
Լուսանկարներ![Սանկտ Պետերբուրգում կանգնեցվել է Եվգենի Պրիգոժինի հուշարձանը (լուսանկար)](/timthumb.php?src=disc/01-06-24/8472913ca9dd387159af4ff3e514d2a1.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 1-ին, Սանկտ Պետերբուրգի Պորոխովսկոյե գերեզմանատանը «Վագներ»-ի սեփականատեր Եվգենի Պրիգոժինի գերեզմանի մոտ բացվել է նրա պատվին կանգնեցված հուշարձանը։ Արարողությունը նվիրված է եղել նրա ծննդյան օրվան։ Խմբի մի քանի անդամներ ծաղիկներ են դրել հուշարձանին, հայտնում է Коммерсант-ը։
Տեղական Бумага հրատարակությունը հայտնում է, որ մարդիկ մի քանի րոպեն մեկ մոտենում էին գերեզմանին։ Գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ բոլորին ոստիկանները խուզարկել են։
Եվգենի Պրիգոժինը մահացել է 2023 թվականի օգոստոսի 23-ին՝ Տվերի մարզում, իր Embraer բիզնես-ինքնաթիռի կործանման հետեւանքով։ Ինքնաթիռում էին գտնվում «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինը և ևս ութ մարդ։ Ոչ ոք ողջ չի մնացել։
![](disc/01-06-24/a2baac45f19997045492cb3e986e3952.jpg)
![](banners/armflix.jpg)