Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ Լիտվայում Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերում Մեղրի-Քաջարան ճանապարհին բեռնատար է այրվել «Ավտոբուսի գործով» դատական նիստը. Մելիքյան (տեսանյութ) Հունիսի 22-ին Բագրատ Սրբազանը կհանդիպի երիտասարդներին Հայ պարածանրորդները 6 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում Ոստիկանության նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել Գառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն Պետրոսյանին «Ցանկանում եմ հարցաքննությանը մասնակցել, ցուցմունք տալու եմ». Սամվել Վարդանյան Վաղը՝ հունիսի 21-ին, Բագրատ Սրբազանը, Շարժման այլ ներկայացուցիչների հետ միասին, մեկնելու է Կիրանց 

Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն»

Հասարակություն

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է

Իշխանությունները լրջորեն վախեցել են «Սրբազան շարժումից», և ճիշտ են արել․ Նիկոլ Փաշինյանի կառավարման 6 տարիների ընթացքում ձևավորված ընդդիմադիր շարժումներից որևէ մեկը հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ու իրական հնարավորություն չի ունեցել։ Եվ սա մի քանի կոնկրետ պատճառներ ունի։

«Սրբազան շարժում» անվանումը, հասկանալի է, պայմանավորված չէ միայն նրանով, որ առաջին շարքում Սրբազանն է (եթե բողոքի ակցիաները ղեկավարողը, օրինակ, մասնագիտությամբ բժիշկ լիներ՝ հաստատ չէին ասի «Առողջապահական շարժում»)։ Բայց ակնհայտ է, որ շարժման թիկունքում Եկեղեցին է, ու իշխանություններին ամենաշատը հենց դա է վախեցրել։ Եվ ահա, թե ինչու։

Ինչի՞ շնորհիվ է Նիկոլ Փաշինյանը կարողանում պահպանել իշխանությունը։ Ճիշտ է, առավելապես ճարտար լեզվի և էժան պոպուլիզմի շնորհիվ։ Նա կարողանում է գեղեցիկ ձևակերպումներով մարդկանց ուղեղները լվանալ և համոզել, որ այսօրվա զոհողություններն ապագա երջանկության համար են։ Ամենայն հարգանքով, բայց մեր Եկեղեցին հարյուրամյակներ շարունակ մոտավորապես նույն բանն է արել, ընդ որում՝ այդ ասպարեզում և՛ անհամեմատ ավելի ահռելի փորձ ունի, և՛ ինստիտուցիոնալ հիշողություն ու կառույցներ, և՛ իր հանդեպ հարյուրամյակների ընթացքում վաստակած պատկառանք, իսկ ցանկացած հոգևորական էլ, վստահաբար, որոշակի հռետորական ձիրք ունի, որովհետև առավելապես դրանից է կախված եղել իր հոգևոր ծառայության հաջողությունը։ Պարզ ասած՝ Նիկոլն իր պոպուլիզմով դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ կարողանա «լեզվակոխ անել» հոգևորականներին։ Այսպիսով՝ առաջին պատճառն այն է, որ Նիկոլի «պոպուլիստական խոփը» դեմ է առել շատ ավելի հզոր, ինստիտուցիոնալ «քարի»։

Երկրորդ պատճառը Եկեղեցու նկատմամբ հարյուրամյակներով ձևավորված պատկառանքն է, որը հասարակության մեծամասնության համար վերածվել է չգրված օրենքի։ Օրինակ՝ ճանապարհային տեսուչները, որպես կանոն, չեն տուգանում հոգևորականներին (այդպես էր անգամ խորհրդային տարիներին), կամ երբ եկեղեցու բակում, որևէ արարողության ժամանակ հոգևորականը ներկաներին ասում է «մի քիչ ետ կանգնեք», որևէ օլիգարխ կամ քրեական հեղինակություն չի ասում «արա՛, դու էդ ո՞վ ըլար, որ․․․» և այլն, սուսուփուս ետ է քաշվում։ Ընդ որում՝ երբեմն դա արվում է ենթագիտակցական մակարդակով, հավատքի հետ էլ առանձնապես կապ չունի, որովհետև այդպես են վարվում և՛ հավատացյալները, և՛ աթեիստները։ Դա զգացմունքային ոլորտ է, բանականությունն այդտեղ որևէ դեր չի խաղում։ Օրինակ՝ մարդիկ գիտեն, չէ՞, որ ֆիլմերում ոչ մեկն իսկապես չի մեռնում, նրանք դերասաններ են, արյան փոխարեն կետչուպ է և այլն, բայց միևնույն է՝ նայում են այդ ֆիլմերը, հուզվում, ապրումներ ունենում․․․ Նույնն էլ այս դեպքում է։

Երրորդ պատճառն այն է, որ այս շարժման դեպքում «առաջնորդին մեկուսացնելով» ալիքը մարել չի ստացվի։ Բագրատ Սրբազանին կալանավորեն՝ որևէ այլ թեմի առաջնորդ կշարունակի նրա անելիքը, հետո՝ երրորդը, չորրորդը, և այսպես շարունակ։ Առավել ևս՝ որ մինչև վերջ հստակ էլ չէ, թե արդյո՞ք հենց նա է շարժման իրական առաջնորդը։

Չորրորդ պատճառն էլ բավականին հաջող ընտրված մարտավարությունն է՝ այսպես կոչված «չակնկալիքների պայքարը»։ Շարժումն իշխանություններից որևէ բան չի պահանջում․ ոչ խորհրդարանում իմպիչմենթի գործընթաց է պահանջում, ոչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ոչ էլ անգամ վարչապետի հրաժարական («մեկ ժամ ժամանակ տալուց» հետո այլևս այդպիսի պահանջ չի հնչում)։ Պարզ ասած՝ քայլ անելու հերթը զիջվել է Նիկոլին, ինչ ուզում է՝ թող անի։ Իսկ նա ոչ կարող է ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, ոչ էլ կարող է ինչ-որ ողջամիտ քայլ անել, ինչ էլ անի՝ սխալ է լինելու։

Այստեղից էլ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանական թիմի վատ քողարկված խուճապը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ ԼիտվայումԽոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերում Մեղրի-Քաջարան ճանապարհին բեռնատար է այրվելՈւժեղ քամին Վանաձորում հսկա եղևնիներ է տապալել«Ավտոբուսի գործով» դատական նիստը. Մելիքյան (տեսանյութ)Հարսի աչքերին նյութ են փչել, պարանոցից հափշտակել խաչով շղթան. սկեսուրն ահազանգել է ոստիկանություն Վթար է եղել Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին Հունիսի 22-ին Բագրատ Սրբազանը կհանդիպի երիտասարդներինԿրակոցներ՝ Երևանում․ տղամարդը «Range Rover»-ով հարվածել է քաղաքացու մեքենային, կրակել և հեռացել Հայ պարածանրորդները 6 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում Չեմ հասկանում ոտքի տակ ընկնող «ուժերին», որոնք ջուր պղտորելուց բացի այլ հարց չեն լուծում․ Զաքարյան Սամվել Վարդանյանը հիմա շատ վատ վիճակում է, կենցաղային խնդիրներ ունի․ փաստաբան Ոստիկանության նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել Բեռնատար է այրվել Դատարանը մտավախություն ունի՝ եթե Սամվել Վարդանյանի տանը մարդիկ հյուրընկալվեն, գաղափարակից կդառնան Արարատ լեռան վրա իրանցի լեռնագնացի դի է հայտնաբերվել Գառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն Պետրոսյանին Հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը «Ցանկանում եմ հարցաքննությանը մասնակցել, ցուցմունք տալու եմ». Սամվել Վարդանյան Օգտագործել են իբրև թե ՌԴ-ում նոտարների վավերացրած կեղծ փաստաթղթեր. հափշտակել են անժառանգ տարեցների բնակարանները Վաղը՝ հունիսի 21-ին, Բագրատ Սրբազանը, Շարժման այլ ներկայացուցիչների հետ միասին, մեկնելու է ԿիրանցՀայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ Միրզոյան Սա հերթական հնարավորությունն է Փարաջանովի արվեստն ի ցույց դնելու համար․ Արայիկ Հարությունյան Հայաստանը բարձր է գնահատում երկրի հյուսիսում ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար Լիտվայի աջակցությունը․ Արարատ Միրզոյան ՀՀ ՄԻՊ-ը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին․ քննարկվել են համագործակցային հարցեր Բեզոարյան այծերի բազմությունն ազատ շրջում է հայկական լեռներումԹիրախավորելով ժառանգ չունեցող անձանց բնակարանները՝ հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է դրանք Փոխվարչապետն ու ՄԱԿ պաշտոնյան քննարկել են ՀՀ կանաչ փոխակերպմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին․ քննարկվել են համագործակցային հարցեր BMW-ն ներկայացրել է նոր սերնդի X3 քրոսովերը (լուսանկարներ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանԱդրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հրանոթ, որը պարամետրերով նման է ֆրանսիական CAESAR-ինԻշխանությունը, օգտագործելով «խաղաղության դրոշակը», գնում է ադրբեջանական զիջումների. Աբրահամյան (տեսանյութ)Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին ՈւՂԻՂ. Ընթանում է ավտոբուսում ՔՊ պատգամավորի հետ կոնֆլիկտով հայտնի Սամվել Վարդանյանի դատական նիստըԱրևմուտքը պատրաստվում է «ազատվել» Զելենսկիից. ՌԴ ԱՀԾԱրարարտ Միրզոյանի և Լիտվայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը (տեսանյութ)Իշխան Գևորգյանի և նրա 4 ընկերների ձերբակալումները ճանաչվել են ոչ իրավաչափՄեզ համար կարևոր է նաև վիզաների ազատականացման հարցը, որը մեզ ավելի կմոտեցնի ԵՄ-ին. Միրզոյան (տեսանյութ)Երևանցիներն առաջիկայում նոր հանգստի գոտի կունենան Արաբկիրում Ինչու՞ են նիկոլիստները ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից․ ՇարմազանովԿայացել է Արարատ Միրզոյանի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի առանձնազրույցը Քննարկվել է Հայաստանում բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունըԿանադան ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչելԳոռ Ալոյանը նշանակվել է Երևանի ՔԿ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Կայացել է Արարատ Միրզոյանի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի առանձնազրույցը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահՀանրապետության որոշ հատվածներում ծղրիդների տարածման դեպքեր են նկատվում. մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվում Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Ամենադիտված