Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ
Արտաքին Քաղաքական![Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ](/timthumb.php?src=disc/02-06-24/c927ce562268eb49553a868cf0a46c25.jpg&w=780)
Իրանի հյուսիսում գտնվող հիվանդանոցներից մեկում չճշտված հիվանդությունից մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին:
Ինչպես փոխանցում է Iran International (Iranintl) լրատվականը, այս մասին հայտնել են Իրանի պետական լրատվամիջոցները:
Նա նախկինում ծառայել է որպես «Ղուդս»-ի՝ Իմամ Ալիի հատուկ ստորաբաժանումների հրամանատարի տեղակալ և եղել է դիմադրության ճակատի գլխավոր հրամանատարը:
![](banners/armflix.jpg)