Սնուփ Դոգի համերգը Հայաստանում կկայանա 2024 թվականի ընթացքում
Հասարակություն![Սնուփ Դոգի համերգը Հայաստանում կկայանա 2024 թվականի ընթացքում](/timthumb.php?src=disc/03-06-24/2843ff4e7adf430acc2d4d27bcef205e.jpg&w=780)
ՀՀ կառավարության 15,02,2024 թ․ N218-Ն որոշման հիման վրա համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգը տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև փետրվարի 19-ին կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ-ից։
«Ներկայում «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն բանակցում է երգչի հետ համերգի ժամկետները հստակեցնելու ուղղությամբ»,- ասված է ԿԳՄՍՆ պատասխանում։
Հիշեցնենք, որ 2023 թ․ սեպտեմբերի 23-ին նախատեսված ռեփերի համերգը չկայացավ՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված, սակայն նրան փոխանցվել է ողջ հոնորարը։
![](banners/armflix.jpg)