Մեքսիկայում առաջին անգամ կին նախագահ են ընտրել (լուսանկարներ)
Լուսանկարներ![Մեքսիկայում առաջին անգամ կին նախագահ են ընտրել (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/03-06-24/ac759a77082fa176665b3779082c5750.jpg&w=780)
Հայտնի է դարձել Մեքսիկայի նախագահական ընտրությունների հաղթողը։ Ձայների մեծամասնությունը ստացել է իշխող «Ազգային վերածնունդ շարժում» կուսակցության թեկնածու և գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի իրավահաջորդ Կլաուդիա Շեյնբաումը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Մեքսիկայի Ազգային ընտրական ինստիտուտի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների մեծ մասը մշակելուց հետո Շեյնբաումը հավաքել է ձայների ավելի քան 57%-ը։
Նրա հիմնական մրցակիցը՝ «Ուժ և սիրտ՝ հանուն Մեքսիկայի» ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչ Խոչիտլ Գալվեսը, ստացել է ձայների մոտ 30%-ը։
Մեքսիկայի ներկայիս նախագահ, 70-ամյա Անդրես Մանուել Լոպես Օբրադորն արդեն ճանաչել է Շեյնբաումի հաղթանակը և շնորհավորել նրան հաջողության համար։
![](disc/03-06-24/e5f69c9a2a0e0ac6e43ead440e03f06a.jpg)
![](disc/03-06-24/c3d7d90b369ac1572f62618dfdfb682f.jpg)
![](disc/03-06-24/7add3fb5587a1ee424cad8d105570a5c.jpg)
![](disc/03-06-24/0141de53feaef7d5a1b78dd2c42f5710.jpg)
![](disc/03-06-24/a524075d0a7929a10c1970f5f55a9c7b.jpg)
![](disc/03-06-24/15361449e73c2498c3e53b71286c9bd7.jpg)
![](disc/03-06-24/e6447e4736d521a2b559aaeb530a269b.jpg)
![](disc/03-06-24/bcc25d29a48c95cfd39051a49ee633d5.jpg)
![](disc/03-06-24/8dbb5574a2d4c18fa43db3702be13cf8.jpg)
![](banners/armflix.jpg)