Մահացել է «Էրեբունի» բ/կ Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Միլենա Սուքիասյանը
Հասարակություն![Մահացել է «Էրեբունի» բ/կ Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Միլենա Սուքիասյանը](/timthumb.php?src=disc/03-06-24/17238566ac320692c494eebea0349d50.jpg&w=780)
Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Միլենա Դմիտրիի Սուքիասյանը։
«Նրա աշխատանքի շնորհիվ բազմաթիվ երեխաներ են լույս աշխարհ եկել, բազմաթիվ կանայք ստացել են բարձրակարգ բուժօգնություն։ Հոգատար և իր գործին նվիրված բժշկուհին «էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է 2003 թվականից, ավելի քան 20 տարի։
Միլենա Սուքիսյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բուժական գործ մասնագիտությամբ, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։ Ստացել է նաև սոնոգրաֆիստի որակավորում։ Բժշկական գիտությունների թեկնածու էր»:
![](banners/armflix.jpg)