Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Իրավունք![Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն](/timthumb.php?src=disc/03-06-24/d631c2b9fce5d11ac08ef9d4f821983a.jpg&w=780)
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 1-ին բաժին է ինքնակամ ներկայացել 35-ամյա Լևոն Մ.-ն:
Նա ապրիլի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Լևոն Մ.-ի ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
![](banners/armflix.jpg)