Հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելու
Հասարակություն![Հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելու](/timthumb.php?src=disc/04-06-24/3899fe752f27ae671280599675473d5c.jpg&w=780)
Հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելու։
Եթե հունիսի 7-ին նրա գործունեության արեալը կընդգրկի Շիրակը, Լոռին, Տավուշը, Կոտայքն ու Գեղարքունիքը, ապա հունիս 8-ից 14-ը ՀՀ ողջ տարածքը կլինի այդ ցիկլոնի ազդեցության գոտում։
Հունիսի 7-ին հյուսիսային շրջաններում, 8-ից 14-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ մեծ մասի շրջաններում, հատկապես՝ գիշերն ու կեսօրից հետո, սպասվում են անձրև ու ամպրոպ, առանձին հատվածներում մեծ է կարկտահարությունը։
Առանձին օրերին ՀՀ առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտեսիվ։
Գագիկ Սուրենյան
![](banners/armflix.jpg)