Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
Քաղաքական![Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը](/timthumb.php?src=disc/04-06-24/df5636bfefb4f33aa277ad4e971c4971.jpg&w=780)
ՀՀ ԱԳ նախարարը ցանկացավ իմանալ, թե ընդդիմությունը «վերադարձ Լեռնային Ղարաբաղ» ասելով ինչ պայմաններ է առաջարկում։
«Արդյոք դրանք այն պայմաններն են, որ առաջարկում է պաշտոնական Բաքուն։ Գիտեք նարատիվը` մեծ հաշվով նույն օրենքներ, նույն միջավայր, ինչպես այլ տեղերում ապրող ադրբեջանցիների համար, թե՞ դա ինքնավարություն է Ադրբեջանի կազմում, թե՞ դա անկախ ԼՂ է։ Դուք ի՞նչ եք ուզում։ Դա անկա՞խ ԼՂ է, թե՞ էն ստատուս քվոն է, որը կար 2019-ին, առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց»,- ասաց ԱԳ նախարարը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, թե վերադարձը դիտարկում են միջազգային իրավունքին համապատասխան, որ որոշակի ինքնավարության աստիճան պետք է լինի, այլ ոչ թե ռազմական գործողություններով։
![](banners/armflix.jpg)