Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն
Արտաքին Քաղաքական![Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն](/timthumb.php?src=disc/04-06-24/3811d7e467a35639bc1486b4d100c2b9.jpg&w=780)
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում, որն ընթերցվել է Բաքվում՝ Կասպյան նավթի և գազի 29-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։
«Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը։ Այն նաև կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերը համաշխարհային մասշտաբով։ Միացյալ Նահանգները շահագրգռված է տարածաշրջանում կայունության ապահովմամբ: ԱՄՆ-ն աջակցում է այս ուղղությամբ ջանքերին և հավակնություններին, ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածություններին»,-ասվում է ուղերձում։
![](banners/armflix.jpg)