Փաշինյանը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունները
Քաղաքական![Փաշինյանը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունները](/timthumb.php?src=disc/04-06-24/e0f4ae8f5393638d9c93111728aebc89.jpg&w=780)
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:
![](banners/armflix.jpg)