«Երևանյան նախաճաշ». Աննա Հակոբյանը՝ դստրերի հետ (տեսանյութ) Հայաստանի հավաքականը հաղթեց Գվատեմալային (տեսանյութ) Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ Կուզենա՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. Գագիկ Սուրենայան Դոլարը կրկին թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին Հորդանանի փոխվարչապետը Միրզոյանի հետ զրույցում ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը Ադրբեջանը հերթական անգամ մտադիր է ուժի ու ուժի սպառնալիքի ներքո նոր զիջում պոկել Հայաստանից. ադրբեջանագետ Եվրո-2024․ այսօրվա հանդիպումների ժամանակացույցը Հունիսի 22-ի աստղագուշակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 

Եզրահանգումը մեկն է․ Սերժ Սարգսյանը ճիշտ է. Վարդան Պողոսյան

Քաղաքական

Նախօրեին Փաստերի ստուգման հարթակը՝ Fip.am-ը, հրապարակում էր կատարել, որում անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ճեպազրույցում արտահայտած այն մտքին, որ երկքաղաքացիության մասին սահմանադրական արգելքը պատգամավորները կարող են վերացնել: Կայքը պնդել էր՝ չեն կարող, և Սերժ Սարգսյանը սխալվում է:

«Ըստ նրա,պարզվում է՝ հնարավոր է պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել և ազատվել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանին այդքան խանգարող երկքաղաքացիության արգելքից»,- գրել էր Fip.am-ն ու եզրակացրել՝ Սերժ Սարգսյանը թույլ է տվել կոպիտ սխալ՝ խոսելով Սահմանադրության այդ հոդվածի վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ 168.am-ը զրուցեց սահմանադրագետ, քաղաքագետ Վարդան Պողոսյանի հետ:

 – Պարոն Պողոսյան, «Երկքաղաքացիության մասին սահմանադրական արգելքը պատգամավորները չեն կարող վերացնել. Սերժ Սարգսյանը սխալվում է» հնչեղ վերնագրով հոդվածում Փաստերի ստուգման հարթակը պնդում է, թե

«Հայաստանի նախկին նախագահ, այժմ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը, մայիսի 31-ին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Սահմանադրության մի հոդվածի մասին, թույլ է տվել կոպիտ սխալ»։ Արդյո՞ք արդպես է։

– Իրականում կոպիտ սխալ է թույլ տվել հենց Փաստերի ստուգման հարթակի փորձագետը, ընդ որում, այնպիսին, որ խորը կասկածներ է հարուցում՝ կա՛մ նրա մասնագիտական ունակությունների, կա՛մ Փաստերի ստուգման հարթակի անաչառության վերաբերյալ։

Հայտնի է, որ 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը սահմանադրական փոփոխությունների խնդրում որդեգրել է տարբերակված մոտեցում: Սահմանադրական կարգի հիմունքների, մարդու իրավունքների և ազատությունների և առանցքային նշանակություն ունեցող այլ դրույթների փոփոխությունը, ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի, կարող է կատարվել բացառապես հանրաքվեի միջոցով:

Ինչ վերաբերում է Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններին, ապա դրանք ընդունվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Իր ճեպազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով վարչապետին ներկայացվող սահմանադրական պահանջների խնդրին, ասել է, որ «Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ»։

Կառավարության անդամներին, ներառյալ՝ վարչապետին ներկայացվող պահանջների վերաբերյալ Սահմանադրության 148-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»։ Պատգամավորին ներկայացվող պահանջները, իրենց հերթին, սահմանված են Սահմանադրության 2-րդ գլխում, 48-րդ հոդվածում, և, իսկապես, կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով (ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին նախադասության, բայց ոչ 203-րդ հոդվածի, ինչպես պնդում է հոդվածագիրը)։ Բայց 48-րդ հոդվածում խոսքը գնում է միայն պատգամավորին ներկայացվող պահանջների մասին։ Կառավարության անդամներին ներկայացվող պահանջների վերաբերյալ նորմը, որը զետեղված է Սահմանադրության 6-րդ գլխում, կարող է փոփոխության ենթարկվել Ազգային ժողովի կողմից։ Ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության «Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»:

Բավարար է միայն կարդալ 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը, որպեսզի պարզ լինի, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը ներառված չէ միայն հանրաքվեով փոփոխության ենթակա հոդվածների շարքում։

Եզրահանգումը մեկն է Սերժ Սարգսյան ճիշտ է, Սահմանադրությունը հնարավորություն է տալիս Ազգային ժողովին՝ փոխելու Սահմանադրության 148-րդ հոդվածը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել վարչապետի պաշտոն։

Հ.Գ. Ի դեպ, նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնաբերեցինք, որ այն հեռացված է Fip.am-ից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գործնական պարապմունք՝ «Տավուշի մարզում սողանքի ակտիվացում» թեմայովՎեդիում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ. 61-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ տարածքում կան միակողմանի գործող ճանապարհներ. Խաշթառակ-Լուսահովիտ կամուրջը փակ է Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Ռուսաստանում հայտնել են՝ երբ կսկսվի քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արագածի տարածաշրջանում կատարվում են գծանշման աշխատանքներ «Երևանյան նախաճաշ». Աննա Հակոբյանը՝ դստրերի հետ (տեսանյութ)Հայաստանի հավաքականը հաղթեց Գվատեմալային (տեսանյութ)Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆԿուզենա՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. Գագիկ ՍուրենայանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Դոլարը կրկին թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ինՀորդանանի փոխվարչապետը Միրզոյանի հետ զրույցում ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումըԱդրբեջանը հերթական անգամ մտադիր է ուժի ու ուժի սպառնալիքի ներքո նոր զիջում պոկել Հայաստանից. ադրբեջանագետԵվրո-2024․ այսօրվա հանդիպումների ժամանակացույցըՀունիսի 22-ի աստղագուշակՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԴանակահարված տղամարդը հիվանդանոցում մшհացել է. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալինՀՀ-ն, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից. Արտակ ԶաքարյանՀայաստանի եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիևի պահանջները. ՇարմազանովՏուգանք՝ պատերին անօրինական գովազդային թռուցիկներ փակցնելու դեպքում (տեսանյութ)Բա սենց ոնց ախր... Լալա ջան. Զառա ԱրամյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրջուկ ամպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելԱրցախի ներկայացուցչության ներխուժումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանին մատուցված ծառայություն. Տիգրան ԱբրահամյանԴեմարշ Իսրայելի դե՞մ, թե՞ հումանիզմի ակտ. փորձագետը` ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչման մասինԼույս չի լինիՀունիսի 22. Օրվա խորհուրդ«Ապրում ենք նորից Նարեկ ունենալու հույսով». Նարեկ Սահակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ի՞նչ մար­դու իրա­վունք­ներ, ի՞նչ մի­ջազ­գա­յին իրա­վունք. Ադր­բե­ջա­նը ճա­նա­պարհ է հար­թում նոր ագ­րե­սի­ա­յի հա­մար, իսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը լռում է. «Փաստ»«Հրապարակ». Փաշինյանը վախենում է նոր Հոկտեմբերի 27-ից և թաքնվում արևմտամետների թիկունքո՞ւմԱրև­մուտ­քի տրանս­ֆոր­մա­ցի­ոն փու­լի եզ­րագ­ծե­րը. «Փաստ»«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից«Դիվերսիֆիկացման լոզունգների ներքո իրականացվում է քաղաքականություն, որը կարող է մեզ տանել թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության». «Փաստ»Երեկվա կտի անունն է` Եվրամիություն. Սոֆյա ՀովսեփյանՀողամասերը վարձակալությամբ կտրամադրի պետգույքի կառավարման լիազոր մարմինը, ոչ թե համայնքների ղեկավարները. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». Նորից ահազանգ բերդիցՄահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը«Հրապարակ». Փաշինյանն անակնկալ փոխել է փակ նիստի օրակարգը. ինչ են քննարկելԻրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու. «Փաստ»«Ժողովուրդ». Հանքավանից վերադառնալուն պես՝ ՔՊ-ականները «լծվելու են» խորհրդարանական աշխատանքներին․ արտահերթ նիստեր կլինենԻսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել. «Փաստ»«Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում, որը կարող է Հայաստանը հանել այս ծանր վիճակից. «Փաստ»«Արևմ­տյան Հա­յաս­տան» ձև­ա­կեր­պումն էլ է ար­դեն ար­գել­վա՞ծ. «Փաստ»Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ կշարունակի հետամուտ լինել ապրիլի 5-ին Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման պայմանավորվածությունների իրականացմանըԳերմանիայում լրտեսության կասկածանքով Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են ձերբակալվելՈ՞ւմ են ձերբակալել Գերմանիայում լրտեսության կասկածանքով․ մանրամասներՆիկոլիստներն ԱԺ-ում Արցախի դրոշը հանում էին, բայց փոխարենը ԵՄ դրոշ են դնում․ Շարմազանով
Ամենադիտված