Ներքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվել
Արտակարգ Պատահար![Ներքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվել](/timthumb.php?src=disc/04-06-24/8f7b9cba73a8fd1e99f441549cd896c0.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհին կցորդիչով բեռնատար է այրվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բեռնատարի կցորդիչում, որը բարձված է եղել մեծ քանակի 3 կիլոգրամանոց ապակյա տարաներով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
![](banners/armflix.jpg)