Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». Hetq Ռուստամ Բադասյանի որոշումն արժեցել է 51 մլն դրամ. Factor «Հրապարակ». Ամառային վոյաժների շրջանը բացված է «Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել «Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն «Իրավունք». Արթուր Վարդանյանը «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել. երբ նրան առևանգել են, եղել է կնոջ հետ Կիրանցից՝ Պեկին կամ ընդդիմության «կառուցողական» նիկոլականները. Mediahub «Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն Հեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվ. Փաշինյան «Ժողովուրդ». ՔՊ-ում երկու թեւի են բաժանվել. ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ ունեն 

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զինծառայողի ինքնասպանության համար ծնողին փոխհատուցել 30․000 եվրո

Հասարակություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ Տիգրան Վարյանի մահվան գործով: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 30 հազ. եվրոյի չափով ոչ նյութական վնասի հատուցում տալ մահացած զինծառայողի ծնողին՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող կյանքի իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումներ:

2012թ. փետրվարի 29-ի առավոտյան Արցախի զորամասերից մեկի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանը հայտնաբերվել է հրետանային մարտկոցի դիտակետում մեջքի վրա ընկած՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային գնդակային մահացու վիրավորմամբ:

Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): 2012թ. մարտի 12-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն և պարզվել, որ զորամասի մի խումբ աշխատակիցներ թերացել են իրենց աշխատանքում: Ըստ այդ քննության՝ հնարավոր էր, որ մահվան դեպքը տեղի չունենար, եթե աշխատակիցները կատարեին նախարարի հրամանով սահմանված կանխարգելիչ մի շարք միջոցառումները:

Մեղադրանք է աջաջադրվել 3 անձի նկատմամբ:

Նույն տարվա մարտի 3-ին ձերբակալվել է ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանը, ապա ավելի ուշ 4 դրվագով մեղադրանք առաջադրվել: Ըստ մեղադրանքի՝ անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, տարբեր ժամանակներում մի քանի անգամ վիճաբանել ու հարվածներ է հասցրել Տիգրան Վարյանին, ինչն էլ հանդիսացել է ինքնասպանության պատճառ:

Մեղադրանք է առաջադրվել նաև կրտսեր սերժանտ Էրիկ Սարգսյանին: Նա դեպքի նախորդ օրը վիճաբանել ու հարվածել է Տ. Վարյանին՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Դեպքից օրեր առաջ զորամասի խոհարար Գևորգ Մանուկյանը ևս ծեծել ու ստորացրել է Տ. Վարյանին՝ խոհանոցն արագ չմաքրելու համար:

2013թ. հունվարի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Տուժող զինծառայող Տ. Վիրաբյանի հոր՝ Վանո Վարյանի իրավունքները դատարանում պաշտպանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Գործի դատաքննության ժամանակ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի հարուցվի նոր քրեական գործ հրամանատարի նկատմամբ, սակայն միջնորդությունը մերժվել է: Նման միջնորդություն ներկայացրել է նաև դատախազին, սակայն ևս մերժվել է:

6 ամիս տևած դատաքննությունից հետո՝ 2013թ. օգոստոսի 6-ին, Հովհաննես Հակոբյանի նկատմամաբ նշանակվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման ձևով պատիժ, Էրիկ Սարգսյանն ազատազրկվել է 4 ամսով: Գևորգ Մանուկյանը ևս դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման և հաշվանցելով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ համարվել է պատիժը կրած:

Տուժողները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Տուժող կողմը պնդել է, որ գործի քննության ժամանակ չեն բացահայտվել Տ. Վարյանի մահվան բոլոր հանգամանքները, և չեն պատժվել պատասխանատուները, այդ թվում՝ զորամասի հրամանատարական կազմը: Չեն հաստատվել մահվան հետ կապված մի շարք կարևոր փաստեր, եղել են էական հակասություններ ծառայողական քննության հաղորդման և քրեական հետաքննության ընթացքում փաստերի հաստատման եղանակի միջև:

Սակայն վերադաս դատարանն անփոփոխ է թողել Հ. Հակոբյանի և Գ. Մանուկյանի նկատմամբ նշանակված պատիժները, իսկ Է. Սարգսյանի մասով վճիռը բեկանել է, կիրառելով համաներում՝ կարճել է քրեական գործի վարույթն ու դադարեցրել քրեական հետապնդումը: Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքները՝ փաստացի ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշումը:

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննել է դատավոր Համլետ Դավթյանը: Դատավճիռ կայացնելուց 4 օր անց՝ օգոստոսի 13-ին, այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Համլետ Դավթյանի լիազորությունները, որի առաջարկը եղել է Արդարադատության խորհրդինը: Դատավոր Դավթյանը հիմնականում քննել է զինծառայողներին վերաբերող գործեր և հայտնվել տարբեր պատմությունների մեջ: Զինծառայող Հազրոյանի գործով, երբ դատավոր Հ. Դավթյանը ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացրել, զինծառայողը սեղանի վրա դրված շիշը նետել է դատավորի վրա: Համլետ Դավթյանն այժմ փաստաբան է Սյունիքի մարզում:

Իսկ գործը քննած Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներից Գրիշա Մելիք-Սարգսյանը 2024թ. մարտին մահացել է: Դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները դադարեցվել են 2016թ., իսկ Կարինե Ղազարյանն անցել է կենսաթոշակի՝ 2017թ-ին:

ՄԻԵԴ ներկայացրած գանգատում մահացած զինծառայողի հայրը կասկածի տակ է դրել, որ իրականում որդին ինքնասպան է եղել: Իսկ դեպքը եղել է այն ժամանակ, երբ նա պարտադիր զինվորական ծառայություն էր կատարում պետական մարմինների բացառիկ հսկողության ներքո: Սակայն, վերջիններս չեն պաշտպանել որդու կյանքի իրավունքը՝ խախտելով Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածը:

Եվրոպական դատարանը, հղում կատարելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումներին, որոնք տեղ են գտել նմանատիպ գործերի քննության ժամանակ, ևս մեկ անգամ նշել է, որ պետությունը պարտավոր է հոգ տանել զինծառայողների մասին, քանի որ «զորակոչիկները գտնվում են պետության բացառապես իշխանությունների հսկողության ներքո»:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչն էլ դիրքորոշում է հայտնել, որ չնայած ներպետական հետաքննության արդյունքներին, իշխանությունները չպետք է պատասխանատվություն կրեն Տ. Վարյանի մահվան համար, քանի որ որևէ նշան չի եղել, որ նա կարող է վերջ տալ իր կյանքին:

Սակայն, ՄԻԵԴ-ը նշել է, որ պետությունը պատասխանատվություն է կրում այն զոհերի մահվան համար, ովքեր ինքնասպանության են դիմել իրենց զինվորական ծառայության ընթացքում բռնության և դաժան վերաբերմունքի հետևանքով: Ավելին, ներպետական իշխանություններից պահանջվում է գործնական միջոցներ ձեռնարկել՝ ուղղված զորակոչիկներին ռազմական կյանքին բնորոշ վտանգներից արդյունավետ պաշտպանելուն և ներդնել համապատասխան ընթացակարգեր՝ բացահայտելու այն թերություններն ու սխալները, որոնք կարող են թույլ տրվել տարբեր մակարդակներում պատասխանատուների կողմից:

ՄԻԵԴ-ը նշել է, որ հավաքված ապացույցները (ինչպես նաև ներքին հետաքննության արդյունքները) հաստատել են դաժան նվաստացման, ահաբեկման և ֆիզիկական վատ վերաբերմունքի՝ ներառյալ բռնության կրկնվող դեպքերի մի ամբողջ շղթա։ Հաստատվել է զինծառայող Տ. Վարյանի ֆիզիկական շահագործումը իր վերադասի և զինծառայողների կողմից, ինչի հետևանքով նա ինքնասպանության է դիմել: Ավելին՝ վերադասներն այդ վատ վերաբերմունքի մասին իմացել են, սակայն քայլեր չեն ձեռնարկել:

Հենց այդ հիմնավրմամբ ՄԻԵԴ-Ը ճանաչել է Եվրոպական կոնվենցիայի 2 հոդվածների՝ կյանքի (2-րդ հոդված) և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի (13-րդ հոդված) իրավունքի խախտումներ: Վերջին հոդվածի խախտումն արձանագրվել է այն պատճառով, որ իր որդու կյանքի իրավունքի խախտման հետևանքով կրած ոչ նյութական վնասի փոխհատուցման իրավական հնարավորություն չի ունեցել:

Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3 ամսվա ընթացքում մահացած զինծառայողի ծնողին վճարել 30 հազ, եվրո, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». HetqՌուստամ Բադասյանի որոշումն արժեցել է 51 մլն դրամ. Factor«Հրապարակ». Ամառային վոյաժների շրջանը բացված է«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն«Իրավունք». Արթուր Վարդանյանը «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել. երբ նրան առևանգել են, եղել է կնոջ հետԿիրանցից՝ Պեկին կամ ընդդիմության «կառուցողական» նիկոլականները. Mediahub «Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվենՀեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվ. Փաշինյան«Ժողովուրդ». ՔՊ-ում երկու թեւի են բաժանվել. ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ ունեն«Ժողովուրդ». 27 մլն տարեկան եկամուտ, 46 մլն վարկ. ՀՀ բանտապետի ունեցվածքըՄահացել է դերասան Դոնալդ ՍազերլենդըՄբապեի գրառումը հույս է ներշնչել երկրպագուներինՄարվել և շրջանառության մեջ են դրվել աշխարհահռչակ հայ Փարաջանովի ծննդյանը նվիրված նամականիշներԼոռի բերդ ամրոցի տարածքում հայտնաբերվել են հետաքրքիր գտածոներ, խաչքարերի բեկորներՓաստաբան Արսեն Բաբայանն արձագանքել է Սուրեն ՊետրոսյանինԻնչու՞ եւ ի՞նչ նպատակով է նոր սահմանադրություն գրվումԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումըՓաշինյանը թիմի հետ արտաքին քաղաքական և բարեփոխումներին վերաբերող հարցեր է քննարկելՀՀ-ից մեկնած ավտոմեքենայում 13 կգ մարիխուանա է հայտնաբերվել. Վրաստանի եկամուտների ծառայությունԼույս է տեսել Արցախի թեմի առաջնորդի՝ ադրբեջանական վանդալիզմի մասին պատմող գիրքըՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱրթուր Աբրահամը Գերմանիայում է հետևում Եվրո-2024-ի խաղերինՍանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանիցՊուտինն ու Կիմ Չեն Ընը համաձայնագիր են ստորագրել երկրներից մեկի վրա հարձակման դեպքում ռազմական օգնության մասինԱնահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության և «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» ՀԿ նախագահներինԳժվեցինք այս տարի, այն ուժգնությամբ էր գալիս սելավը, որ շենքը տատանվում էր. ՄելիքջանյանԱվտովթար՝ Սյունիքի մարզում․ «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր1-ին հրաժարականը՝ Հանրային հեռարձակողի խորհրդումԲագրատ Սրբազանի հետ միասին կմեկնեմ Կիրանց. ԴանիելյանՓրկարարները տապալված ծառերն են մասնատում ու հեռացնում․ քամու հետևանքով պատճառված վնասներըՔԿ-ն քննարկում է Գասպարյանի նկատմամբ ոստիկանական բռնության փաստով վարույթ նախաձեռնելու հարցըԾառի ընկնելու հետևանքով գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԿիպրոսի պաշտպանության նախարարի առաջիկա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում արդյունավետ համագործակցությանը. դեսպան ՄկրտչյանԵս իլյուզիա չունեմ, որ թշնամական համակարգի դեմ պայքարը 1-2 օրվա, մեկ շաբաթվա հարց է. Քրիստինե ՎարդանյանՔաջարանի քաղաքապետ Փարամազյանը, նրա կինն ու հայրը հրավիրվել են դատախազությունՔՊ-ին աջակցող մոդել Անիտա Հարությունյանը ներխուժել է Oragir.News-ի խմբագրություն և վնասում է գույքըՄոսկվայում փոթորիկի հետևանքով երկու մարդ է զոհվել, առնվազն տասը՝ տուժելԼիտվան կաջակցի Հայաստանին դեպի Եվրոպա գնալու ճանապարհին․ Լիտվայի ԱԳ նախարարՔննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցեր«Ջերմուկ Գրուպը» մաքսատուրքից ազատման 576 մլն դրամի արտոնություն է ստացելԱդրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ ԼիտվայումԽոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերում Մեղրի-Քաջարան ճանապարհին բեռնատար է այրվելՈւժեղ քամին Վանաձորում հսկա եղևնիներ է տապալել«Ավտոբուսի գործով» դատական նիստը. Մելիքյան (տեսանյութ)Հարսի աչքերին նյութ են փչել, պարանոցից հափշտակել խաչով շղթան. սկեսուրն ահազանգել է ոստիկանություն Վթար է եղել Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին Հունիսի 22-ին Բագրատ Սրբազանը կհանդիպի երիտասարդներինԿրակոցներ՝ Երևանում․ տղամարդը «Range Rover»-ով հարվածել է քաղաքացու մեքենային, կրակել և հեռացել
Ամենադիտված