Ե՞րբ կկայանա Սնուփ Դոգի համերգը
Գիտություն և Մշակույթ![Ե՞րբ կկայանա Սնուփ Դոգի համերգը](/timthumb.php?src=disc/05-06-24/80e823be0fa4a994590c0e2a456bc8af.jpg&w=780)
Ռեփեր Սնուփ Դոգի համերգն այս տարի կկայանա: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ Կառավարության հատկացրած գումարը ծառայելո՞ւ է իր նպատակին, թե՞ այլ ճակատագիր է ունենալու:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց. «Այս տարվա ընթացքում մենք սպասում ենք կազմակերպությունից առաջարկի: Պետք է ժամկետների երեք տարբերակ առաջարկի, որից պետք է ընտրենք ամենանպատակահարմարը՝ այդ համերգը կազմակերպելու այն պայմանավորվածությունների շրջանակում, որ եղել է: Ոչ մի լրացուցիչ բան չի պլանավորվում»:
Նշենք, որ Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, բայց Արցախում տեղի ունեցածի պատճառով հետաձգվեց:
Հիշեցնենք, որ 2023 թվականին Սնուփ Դոգի համերգի համար Կառավարությունը հատկացրել էր 2 մլրդ 318 մլն դրամ:
![](banners/armflix.jpg)