Պապիկյանն այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես
Քաղաքական![Պապիկյանն այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես](/timthumb.php?src=disc/05-06-24/efd9da869af132403929ca338dff3b9c.jpg&w=780)
Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 5-ին այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։ Նախարար Պապիկյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:
Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։
![](banners/armflix.jpg)