Ավտովթար` Արագածոտնի մարզում
Արտակարգ Պատահար![Ավտովթար` Արագածոտնի մարզում](/timthumb.php?src=disc/05-06-24/03d19e901785d44f2aaaa8e719722276.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Յուրիկ Մ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Կարբի համայնքի «Դեմեր» տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Յուրիկ Մ․-ն, ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 39-ամյա Արմինե Հ․-ն և 64-ամյա Հրանուշ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարու
յթ։
![](banners/armflix.jpg)