ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներ
Իրավունք![ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներ](/timthumb.php?src=disc/06-06-24/1dc8acf69beb9707e3c993ba917f8c06.jpg&w=780)
Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում արդեն երկու ամիս է՝ Երևանի և մարզային հաշվառման-քննական ստորաբաժանումներում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներ, որոնցով անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը։
Բացի այդ, անկանխիկ վճարում կատարելու դեպքում էապես նվազում է միջնորդավճարը։ Ավելորդ հերթերից խուսափելու և հնարավորինս արագ սպասարկվելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը հորդորում է Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում սպասարկվելիս վճարումը կատարել POS տերմինալներով՝ քարտային տարբերակով կամ բջջային հավելվածների միջոցով։
![](banners/armflix.jpg)