Գործատուն օրենք է խախտում, եթե մերժում է հայրության արձակուրդ մեկնելու աշխատակցի դիմումը. ԱԱՏՄ
Իրավունք![Գործատուն օրենք է խախտում, եթե մերժում է հայրության արձակուրդ մեկնելու աշխատակցի դիմումը. ԱԱՏՄ](/timthumb.php?src=disc/06-06-24/d14d5b36d079be41d5be11b86d12a732.jpg&w=780)
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:
«Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին»,- ասված է գրառման մեջ։
![](banners/armflix.jpg)